Ներքին 1 տարի առաջ - 14:27 23-11-2024

Ամեն ինչ ցնցվեց, տերմինալը տեղից շարժվել էր․ Տեղ գյուղում երկրաշարժը շատ ուժեղ է զգացվել

Այսօր՝ նոյեմբերի 23-ի, Սյունիքի մարզի մի քանի հատվածներից, մասնավորապես՝ Գորիսի հատվածից ահազանգներ են ստացվել ուժեղ երկրաշարժի վերաբերյալ։

Oragir.News-ը կապ հաստատեց Սյունիքի մի քանի գյուղերի վարչական ղեկավարների և բնակիչների հետ:

«Տանն էի, իրերը սկսեցին ահավոր շարժվել, այդպիսի ցնցում մեկ էլ երեխա ժամանակ էի զգացել։ Էպիկենտրոնը չգիտեմ կոնկրետ, բայց ասում են՝ Ադրբեջանի շրջաններից մեկում է եղել»,- ասաց Սյունիքի մարզի Տեղ համայնքի Քարաշեն գյուղի բնակիչներց Լ․ Ս-ն։

Բնակչի կարծիքը կիսեց նաև նույն գյուղի վարչական ղեկավար Հակոբ Հակոբյանը․

«Շատ ուժեղ զգացվեց, 10-15 վայրկայնի չափ տևեց, սկզբում թույլ էր հետո միանգամից ուժեղացավ։ Դե իրերը շարժվեցին սեղան, աթոռ, նույնիսկ մեզ մոտ եղող տերմիանալներից 1-ն է շարժվել։ Փողոցի մարդիկ անգամ զգացել են։ Եթե ենթադրությամբ ասեմ՝ 5 ու ավել բալ կարող էր լինել։ Բարեբախտաբար՝ տուժողներ, ավերումներ չունենք, հիմա ամեն ինչ նորմալ է»։

Oragir.News-ը կապ հաստատեց նաև Տեղ համայնքի Խոզնավար գյուղի վարչական ղեկավարի՝ Վահան Զաքայնի հետ։ Վերջինս ասաց, որ ինքը չի զգացել, բայց գուղում շատերը զգացել են և հենց նրանցից էլ իմացել է։

«Շատ ուժեղ էր։ Չգիտեմ, մի պահ ինձ թվաց՝ շենքը փուլ է գալու, նման ցնցում երբևէ չէի զգացել»,-Oragir.News-ի հետ զրույցում ասաց Տեղ գյուղի բնակիչներից մեկը։

Երկրաշարժը ոչ այնքան ուժգին, բայց զգացել էին նաև Կապանում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ նոյեմբերի 23-ին, տեղական ժամանակով ժամը 12:10-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 08։10-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից Ադրբեջանի տարածքում (հյուսիսային լայնության 39․79⁰ և արևելյան երկայնության 46.63⁰ աշխարհագրական կոորդինատներով) գրանցվել է օջախի 10 կմ խորությամբ 4․3 մագնիտուդով երկրաշարժ: էպիկենտրոնը գտնվում է ՀՀ Սյունիքի մարզի Գորիս քաղաքից 42 կմ հյուսիս-արևելք: Այս մասին տեղեկացրել էր ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունը։

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5-6 բալ:

Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզի Գորիս, Սիսիան, Մեղրի, Կապան, Քաջարան, Ագարակ քաղաքներում՝ 3-4 բալ ուժգնությամբ։

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ