Արտաքին 3 տարի առաջ - 13:30 05-05-2023

Ռուս-ամերիկյան հարաբերությունները բացահայտ զինված հակամարտության եզրին են. Ռյաբկով

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է՝ Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունները բացահայտ զինված հակամարտության եզրին են։ Այս մասին տեղեկացնում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։

Ռյաբկովը շեշտել է, որ ռուսական կողմն աշխատում է Մոսկվայի և Վաշինգտոնի միջև առճակատումը կանխելու ուղղությամբ։ «Մենք աշխատում ենք, որպեսզի ԱՄՆ-ի հետ հարաբերությունները չընկնեն բաց զինված հակամարտության անդունդը, մենք արդեն եզրին ենք, այս անդունդի եզրին»,- ասել է նա։

Ռուս դիվանագետը հայտնել է, որ Մոսկվայի և Վաշինգտոնի միջև շփումները տեղի են ունենում ըստ անհրաժեշտության, այդ թվում՝ բարձր մակարդակով։

Անդրադառնալով Կրեմլի նախագահական նստավայրի վրա ուկրինական անօդաչու թռչող սարքի միջոցով կատարված հարձակման փորձին՝ Ռյաբկովն ԱՄՆ-ի արձագանքն անվանել է արտաքին քաղաքականության հիմունքների անտեսում։

Միաժամանակ Սերգեյ Ռյաբկովը Կրեմլի վրա ուկրաինական ինքնաթիռի խոցման մասին տեղեկությունից հետո ԱՄՆ-ի արձագանքն անվանել է արտաքին քաղաքականության հիմունքների անտեսում։

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից

Ձեզ գուցե հետաքրքրի