Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 18:44 02-05-2023

Մի հապաղեք, հրապարակեք տղերքի անունները. Գեղամ Նազարյան

Մինչ օրս պաշտոնապես չի հրապարակվել 44-օրյա պատերազմում զոհվածների և անհետ կորածների անունները: Այս հապաղումը միայն լրացուցիչ կասկածներ է առաջացնում, միայն նոր հարցեր առաջացնում: Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարությունների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը:

«Ի՞նչն է պատճառը, որ կառավարությունը պաշտոնապես չի հրապարակում զոհված հերոսների անունները:

Անունները պետք է հրապարակվեն: Ծննդյան վայրերը պետք է հրապարակվեն: Սա անհրաժեշտություն է: Սա առաջին հերթին հարգանքի տուրք է մեր հերոսներին: Ասում են, թե Զինծառայողների ապահովագրման հիմնադրամում նշված են անունները: Այո, նշված են, բայց սա կառավարության կայքէջը չէ, և հետո ոչ բոլորն են վերցրել հիմնադրամի հատկացրած գումարները: Մի հապաղեք, հրապարակեք տղերքի անունները: Հապաղումը, իրոք, անհասկանալի է:

Քանի որ այսօր խոսեցի այս խնդրի մասին, մեկ անգամ ևս մեր հասարակության բոլոր անդամներին կոչ եմ անում հարգանքով վերաբերվել հերոսների ծնողներին, ընտանիքի անդամներին: Ես այսօր մեկ անգամ արդեն այս մասին ասել եմ, բայց հիմա ևս կրկնում եմ, մի օգտագործեք հերոս տղերքի ծնողների բարոյահոգեբանական վիճակը, հուզականության բարձր աստիճանը: Հարվածի տակ մի դրեք ծնողներին, մի մասնակցեք հերոս տղերքին նվիրված միջոցառումներին, միայն նրա համար, որ հերթական փորձն անեք վարկաբեկելու բանակն ու զինվորականներին:

Ի վերջո մեր հասարակությունը պետք է հասունանա, լրջանա, իսկ այդ քայլերից առաջինը պետք է լինի իրական հարգանքը նահատակների ծնողների, ընտանիքի անդամների հանդեպ: Թույլ մի տվեք, որ հերոսների ծնողներն իրենք նախաձեռնեն իրենց որդիներին նվիրված այս կամ այն միջոցառումը: Այն պետք է նախաձեռնի դպրոցը, որտեղ սովորել է հերոսը, համայնքը, որտեղ նա ծնվել և մեծացել է, զինկոմիսարիատը, որտեղից նա զորակոչվել է բանակ, զորամասը, որտեղ որ նա ծառայել է:

Ու մի վիրավորեք կամ նեղվեք հերոսների այն ծնողներից, որոնք քաղաքականապես ակտիվ են և ունեն քաղաքական հստակ հայացքներ: Մի հարվածեք, մի քաշքշեք հերոս տղերքի ծնողներին բառիս բուն և անուղակի իմաստով:

Հերոսները մի օր սրբադասվելու են, բայց առանց դրա էլ կյանքը հայրենիքին գիտակցված նվիրվածները սրբեր են: Ու մի վհատվեք, որ հերոսների ծնողների մեջ կգտնվեն քաղաքացիական բարձր գիտակցում ունեցողներ:

Միաժամանակ փորձեր մի արեք նահատակների ծնողներին օգտագործել ձեր այս կամ այն ծրագրերով, ի վերջո ձեր իրական մտադրությունները բացահայտվելու են և դուք ամաչելու եք ծնողներին օգտագործել փորձելու համար:

Մի փորձեք հերոս տղերքի ծնողներին թշնամացնել մեկը մյուսի նկատմամբ, տարածելով կեղտոտ և ստահոդ տեղեկություններ, ի վերջո մի օր ճշմարտությունը հայտնի է դառնալու բոլորին և դուք ամաչելու եք:

Իսկ հիմա կառավարությանը մեկ անգամ ևս կոչ եմ անում՝ ժամ առաջ հրապարակեք 44-օրյա պատերազմում նահատակվածների և անհետ կորածների անունները»:

Ամենից շատ դիտված

17:35 2 տարի աշխատակիցներից ամիսը 50 հազար դրամ է պահանջել․ Բյուրակնի դպրոցի նախկին տնօրենը կալանավորվել է
13:40 Կրկին զոհ՝ բանակում. հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով
22:40 Մանրամասներ՝ հրшզենային վնшսվածքով հայտնաբերված զինծառայողի դեպքից
08:48 Օգոստոսին Ուկրաինայի օդային հարվածի հետևանքով զոհվել է առնվազն 20 ռուս սպա
18:50 ՌԴ ՊՆ․ Ռուսական ուժերը վերահսկողություն են հաստատել Խարկովի մարզի երկու բնակավայրերի նկատմամբ
17:41 Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը դուրս է գլորվելով է ձորը. կա 1 զոհ, 3 վիրավոր
16:00 Փողի մոլուցքը խեղել է մեր ինքնությունը․ թանգարան բաց երկնքի տա՞կ, թե՞ կորսված դիմագիծ
22:09 «Գյումրու օր» միջոցառումը կկազմակերպվի Սամվել Կարապետյանի միջոցներով, ՔՊ-ականները վրդովված են
08:22 Սյունիքում կրկի՞ն ադրբեջանցիներ․ «Հրապարակ»
13:15 Դավիթ Բեկի փողոցում բախվել են «Mercedes»-ը, 2 «Changan»-ները ու բեռնատար «Գազել»-ը