Երևան +12°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 21:23 28-04-2023

Քրիստոնյաների նահատակության ողբերգական պատմությունն սկսեց հայասպանությունով․ Կարդինալ Կուրտ Կոխ

Ապրիլի 27-ին Հռոմի Ս․ Բարդուղիմեոս տաճարում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի ոգեկոչման պաշտոնական արարողությունը, որը նախագահում էր Վատիկանի Քրիստոնեական միասնության խթանման քահանայապետական գերատեսչության ղեկավար կարդինալ Կուրտ Կոխը՝ Հռոմում քրիստոնյա բոլոր համայնքների ղեկավարների ներկայությամբ։ Տեղեկանում ենք Մայր Աթոռում ՀՀ դեսպանությունից։

Միջոցառմանը, որը համատեղ կազմակերպել էին Սուրբ Աթոռում և Իտալիայում ՀՀ դեսպանությունները, հայ առաքելական Ս․ եկեղեցու ներկայացուցչությունը և Քահանայապետական Լևոնյան վարժարանը, մասնակցել են Սուրբ Աթոռի պաշտոնյաներ, օտարերկրյա դեսպաններ ու դիվանագետներ, հասարակական, լրագրողական շրջանակների և հայ համայնքի ներկայացուցիչներ։

Իրենց համատեղ խոսքում Իտալիայում և Սուրբ Աթոռում ՀՀ դեսպաններ Ծովինար Համբարձումյանը և Կարեն Նազարյանը ներկայացրել են Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման կարևորությունը, զուգահեռներ անցկացրել այսօր տարածաշրջանում ադրբեջանական կողմի էթնիկ զտման ու ցեղասպան քաղաքականության շարունակական փորձերի հետ։ Դեսպանները կոչ են ուղղել մարդկության հանդեպ այդ չարիքի դեմ համատեղ պայքարը շարունակելու անհրաժեշտության մասին ու ներկայացրել նաև Հայաստանի կողմից ՄԱԿ-ում կանխարգելման օրակարգի առաջ մղման ուղղությամբ ձեռնարկված քայլերը։

Արարողության ընթացքում կարդինալ Կոխը մասնավորապես նշել է, որ «Քրիստոնյաների այսքան մեծ նահատակության ողբերգական պատմությունն սկսեց հայասպանությունով՝ XX դարի սկզբին հայ ժողովրդի ցեղասպանությունով։ Այս սարսափելի իրադարձությունը մեզ հիշեցնում է այն, ինչը քրիստոնեական հավատքում արժանի է կոչվել մարտիրոսություն։ ․․․ Քրիստոնյա հայերը, որոնք դաժանաբար հալածվեցին ու ենթարկվեցին ծանր նահատակության, նաև ցույց տվեցին, որ այդօրինակ մարտիրոսության միջով կարելի է անցնել, եթե այն ուղեկցվում է քրիստոնեական հավատքի խոստումի հանդեպ վստահությամբ։ ․․․ Աստծո փրկարար սիրուն ենք հանձնում սպանված հայ քրիստոնյաներին և նրանց դիմում որպես բարեխոսների՝ խնդրելով, որ իրենց աղոթքներով ուղեկցեն մեզ մեր հավատքի վկայության հարցում ու հատկապես աջակցեն աշխարհում բազմաթիվ քրիստոնյաների, որոնք այսօր ենթարկվում են հալածանքների և ստիպված եմ կրել մարտիրոսությունը»։ ․․․ երախտագիտություն ենք հայտնում հայ ժողովրդին իր հավատքի վկայության և քրիստոնյա մարտիրոսության հանդեպ հիմնարար վերաբերմունքի համար»։

Միջոցառումն իր լայն արձագանքն է գտել տեղական մամուլում։

https://www.vaticannews.va/.../metz-yeghern-koch...
https://www.vaticannews.va/.../hy-preghiera-ecumenica...
https://www.chiesa-cattolica.it/metz-yeghern-il-cardinale...
https://www.kerknet.be/.../armeni%C3%ABrs-nagorno...
https://www.agensir.it/.../pace-roma-domani-nella-la.../

Ի տեղեկություն․ Հռոմի Ս. Բարդուղիմեոս տաճարը կարևոր նշանակություն ունի հայության համար, քանի որ այնտեղ են պահպանվում Դեր Զորի անապատներից բերված հայ նահատակների մասունքները, ինչպես նաև Մարդինի հայ արքեպիսկոպոս՝ երանելի Իգնացի Մալոյեանի ձեռագիր նամակը։ Ժամանակին այդ հինավուրց տաճարի ծիրանավորն է եղել նաև կարդինալ Աղաջանյանը։

Ամենից շատ դիտված

09:31 Գյումրիում տան հրդեհից հետո ննջասենյակում հայտնաբերվել են 3 և 5 տարեկան երեխաների՝ այրվածքներով ու ծխահարված մարմինները․ shamshyan.com
07:52 Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը. Փաստ
12:34 Ադրբեջանը քանդել է օկուպացված Ստեփանակերտի հերոսների պանթեnնը
13:46 Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Սուրենյան
10:00 ՀԽՍՀ սահմանները վերարտադրող ՔՊ-ն հակահայ ծրագրի ջատագո՞վն է
14:00 Գիտական ֆանտաստիկա․ Փաշինյանի համոզմամբ՝ ՀՀ-ից արտագաղթն «ուրիշ պատճառներ» ունի
13:10 Տավուշում իմ սարքած դիրքերն են քանդում ու հանձնում․ մեծ ցավ եմ ապրում․ Լևոն Երանոսյան․ Հրապարակ
20:54 Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթի շարքերը ստվարանում են. ՈւՂԻՂ
20:36 «ՏաԼույս» երգչախումբն Արցախի ու Հայաստանի օրհներգերով դիմավորեց Բագրատ Սրբազանին
21:47 «Բոլոլա ա լինելու». աշխատանքից հեռացված վարորդ Ռուստամը միացավ պայքարին