Երևան +11°
copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 18:57 03-06-2022

Ռուսաստանը պաշտպանելու է քրիստոնյաների իրավունքները Արևմուտքում. Լավրով

Արևմտյան երկրները չեն լուծում քրիստոնյաների հալածանքների խնդիրը, Ռուսաստանը պետք է ինքնուրույն զբաղվի այդ հարցով։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Կայսերական ուղղափառ պաղեստինյան հասարակության 140-ամյակին նվիրված նիստին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Հասարակությունն ի սկզբանե ստեղծվել է Սուրբ հողում մեր երկրի շահերն ապահովելու համար։ Քրիստոնյաների պաշտպանության նախագիծը, որոնք ԱՄՆ-ի և նրա արբանյակների կողմից հրահրված, այսպես կոչված, «արաբական գարուն 2011-ի» հետևանքով ենթարկվում են հալածանքների, փախչում այնտեղից, շատ կարևոր է»,- ասել է արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:

Միաժամանակ Լավրովը կարծում է, որ քրիստոնյաներին պաշտպանելու խնդիրը արդիական է ոչ միայն Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի, այլև Եվրոպայի համար։ Նրա կարծիքով, Արևմուտքը հարկ եղած չափով չի զբաղվում դրանով. մասնավորապես, 2014 թվականից ԵԱՀԿ-ն այդպես էլ չի ընդունել քրիստոնեաֆոբիայի և իսլամաֆոբիայի անթույլատրելիության մասին հռչակագիրը՝ չնայած նման խոստմանը։

«Մենք պետք է մեր ունեցած բոլոր հնարավորություններով պաշտպանենք քրիստոնյաների իրավունքները, ուղղափառների իրավունքները»,- եզրափակել է նախարարը։