Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 23:01 24-04-2023

Հադրութի ու Շուշիի հայաթափումը որևէ բանով չի տարբերվում Մուշի, Սասունի ու Կարսի հայաթափումից

«Հայաստանի իշխանությունները Հայոց ցեղասպանությունից 108 տարի անց էլ չեն քաղել կարևոր դասերը»։ Oragir.News-ի հետ զրույցում Ծիծեռնակաբերդի բարձունքին այս մասին ասաց ռազմական պատմաբան, քաղաքագետ Արմեն Այվազյանը։

«Սկզբից՝ 1991 թվականից մինչև այսօր, Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ տարվել է սխալ քաղաքականություն այն հույսով, թե իբր կարելի է նրանց հետ հաստատել խաղաղ, դիվանագիտական նորմալ հարաբերություններ, զարգացնել կապերը և այլն։ Այդպիսի բան հնարավոր չէ։ Թուրքիային այսօր միացել է նաև Ադրբեջանը, և սրանք այն կողմերն են, որոնք իրականացրել են Հայոց ցեղասպանությունը, որոնք դեռևս պատիժ չեն կրել այդ ցեղասպանությունն իրականացնելու համար, միջազգային համայնքն իրականում չի դատապարտել այդ ոճիրը։ Եթե ծանոթանաք այն ճանաչումների տեքստերին, ապա կտեսնեք, որ այնտեղ լուրջ դատապարտության մասին չէ խոսքը։ Անվանապես ու հաճախակի չի նշվում, թե ով է իրականացրել, որտեղ է տեղի ունեցել, երբ է տարիներով տեղի ունեցել, և ամենակարևորը, պատասխանատվության հարցը չի դրվել։ Այնպես որ այդ բոլոր ճանաչումները թերի են»,- ասաց նա։

Այս ամենի ֆոնին, փորձագետն արձանագրում է, որ ցեղասպանության հերթական փուլն արդեն տեղի է ունենում մեր աչքի առաջ հիմա։

«Հադրութի և Շուշի հայաթափումն ու հայրենազրկումը, մյուս հայկական հազարամյա բնակավայրերի՝ Շահումյանի շրջանում և մնացած տեղերում, բոլորը ցեղասպանության շարունակությունն են և ոչնչով չեն տարբերվում Մուշի, Սասունի, Կարսի և մնացած հայկական շրջանների, մեր հայրենիքի հայրենազրկումից ու հայաթափումից»,- ասաց նա։

Արմեն Այվազյանն անդրադարձավ նաև Թուրքիայի հետ առանց նախապայմանների սահմանները բացելու ՀՀ իշխանությունների պատրաստակամության փաստին ու Արցախում առկա իրավիճակից դուրս գալու ճանապարհներին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

22:38 Փաշինյանը հայտարարում է, որ ՀՀ-ն ագրեսոր է, պատմության ու արդարության սխալ կողմում հայտնված սխալ պետություն. Արամ Քոչարյան
22:11 ԳՇ պետը մեդալի վրայից հանել է Արցախի դրոշը
09:00 Լավ լուր` Սամվել Բաբայանի համար. նա ՔՊ-ում պատգամավորներ ունի
20:51 Արարատի մարզի գյուղերից մեկում ուսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտին
22:46 Պուտինի դիմաց նստելը իմ կյանքի լավագույն օրը չի լինի, բայց ես դա կանեմ. Զելենսկի
21:33 Մեր ոտնահետքերով քո պատմությունը երբեք չի ավարտվելու, դու պետք է լինես հավերժ. Հայրապետյան
07:55 Գարեգին Պողոսյանը «ցունամի» է անում կորպուսում․ «Հրապարակ»
19:00 Խնդիրը երգը չէր. 10 օր առաջ ամեն ինչ հաստատված էր, հետո տեղեկացրին, որ ելույթս հանել են. Սոֆի Մխեյան
23:22 Հայտնի է՝ երբ կհանդիպեն Զելենսկին և Թրամփը
07:42 Ռոբերտ Քոչարյանի համակիրը ՔՊ-ի թեկնածուն է․ ո՞վ է Սերգո Գալստյանը. «Ժողովուրդ»

Ձեզ գուցե հետաքրքրի