Ներքին 3 տարի առաջ - 19:41 21-04-2023

Ապրիլի 24-ին երկու թուրք էր ծեծել. այսօր Թաթուլ Կրպեյանի ծննդյան օրն է

Հայաստանի ազգային հերոս Թաթուլ Կրպեյանը այսօր կդառնար 58 տարեկան։ Բազմատաղանդ Թաթուլը իր օրը կերտում էր նորի արարումով։ Արևմտյան Հայաստանի կարոտը գեներով էր եկել, ու Թաթուլը այն եզակի հերոսներից էր, ով ապրում էր հավատալով՝ մեր հողերը հետ ենք բերելու։

«Թաթուլը մեր տան փոքրն էր՝ հինգ եղբոր փոքրը։ Նա խնդիր չուներ կյանքում։ Միայն մի բան կար՝ ժամանակը չէր հերիքում»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Թաթուլ Կրպեյանի եղբայրը՝ Մանվել Կրպեյանը։

Ասում է՝ Թաթուլի ուսանողական տարիները շատ հետաքրքիր են անցել։ Ավագ եղբայրները աշխատել են, ու երբ Թաթուլը եկել է տուն՝ Թալինի շրջանի Արեգ գյուղ, տոն է եղել, ու եղբայրները հերթով Թաթուլի գրպաններում գումար են դրել․ «Այն ժամանակ ուսանողները 10 ռուբլի էին տանում՝ մեկ շաբաթվա համար, իսկ Թաթուլի գրպանը 50-60 ռուբլի գումար էինք դնում՝ ամեն ախպերս մեր փոխարեն։ Պատմում են, որ հանրակացարանային ընկերների բարձի տակ 3 ռուբլի, 5 ռուբլի գումար է թողել՝ ամեն մեկի խնդրին տեղյակ լինելով։ Հանրակացարանի տղաները ախ էին քաշում ու ասում․ «Թաթուլ ջան, դու ախր մեզ շատ ես պետք, շուտ-շուտ գնա տուն»»։



Մանվել Կրպեյանը հիմա էլ հուզվում է եղբոր մասին խոսելիս․ «Ախր ամեն ինչին ձեռք էր գցում՝ երգին, պարին։ Բռնցքամարտ էր պարապում ու մեկ էլ գնաց «Մարաթուկ» համույթ»։

Զինկոմիսարիատում Թաթուլին ասել են, որ պիտանի չէ ծառայության համար, որովհետև սրտի հետ կապված խնդիր կա։ Հերոսը զայրացել է ու զինկոմին սպառնացել է, որ կտրուկ քայլի կդիմի, եթե իրեն բանակ չտանեն։ Զինկոմը տարբերակ չի ունեցել, ու Թաթուլ Կրպեյանը ծառայության է մեկնել Սովետական բանակ․ «Եղեռնի օրը՝ ապրիլի 24-ին, Թաթուլը ծեծում է երկու թուրքի։ Նա ծառայում էր Մոսկվային մոտ։ Դրանց տարել էին հոսպիտալ, ու հրամանատարը, հարգելով Թաթուլի տեսակը, ասել էր՝ այ տղա, սա դատական գործ է, արի քեզ էլ ուղարկենք հոսպիտալ»։

Ամենից շատ դիտված

14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան