Ներքին 2 տարի առաջ - 21:18 27-06-2024

Ինչու էին ոստիկաններն ու սակրավորները ժամանել Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգի. shamshyan.com

Այսօր՝ հունիսի 27-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի բնակիչն իր մոտ պահում է զենք և զինամթերք։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քրեական հետախույզները բացատրական աշխատանքներ են իրականացնում, որի շնորհիվ այդ քաղաքացին ահազանգում է ոստիկանության Նոր Նորքի բաժին և հայտնում, որ Թաթուլ Կրպեյանի անվան այգում ինքը պարկով զենք-զինամթերք է թողել։

Դեպքի վայր են ժամանում ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները, ովքեր որոնողական աշխատանքների արդյունքում այգում հայտնաբերում են կասկածելի պարկը։

Այն անվտանգ բացելու նպատակով ոստիկանության Նոր Նորքի բաժինը դիմում է ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն, որպեսզի զինամթերքն անվտանգ ուսումնասիրելու նպատակով իրենց օգնության գան սակրավորները, ինչը և կատարվում է։

Փրկարար ծառայության սակրավորները վնասազերծում են պարկը, որի մեր լինում է 65 հատ 5,45, 26 հատ 7․62 տրամաչափի փամփուշտ, 1 հատ ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ, 1 հատ РГД-7 նռնակ և 1 հատ ծխաձայնային նռնակ, իրենց պայթուցիչներով և հանձնում են ոստիկաններին։

Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արմեն Հակոբյանը, ում կողմից դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
19:38 Ռուսաստանի տնտեսությունը մոտավորապես Տեխաս նահանգի չափ է․ ԿՀՎ տնօրեն
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
19:08 Մոսկվայում վարորդներին հորդորել են կենդանիներին և երեխաներին մեքենայում չթողնել
18:27 ՌԴ-ն պատրաստ է աջակցել Բաքվին և Երևանին հումանիտար հարցերի լուծման գործում․ Լավրով
20:40 Պայթյուն և խոշոր հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի էլեկտրաենթակայաններից մեկի մոտ
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը