Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալման ալ Սաուդը գոհունակություն են հայտնել նավթի համաշխարհային շուկայի կայունության համար ՕՊԵԿ+-ի շրջանակներում համակարգման մակարդակի կապակցությամբ, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ զրույցը տեղի է ունեցել սաուդական կողմի նախաձեռնությամբ:
«Քննարկվել են երկկողմ օրակարգի մի շարք արդիական հարցեր՝ շեշտը դնելով առեւտրատնտեսական, ներդրումային եւ էներգետիկ ոլորտներում փոխշահավետ կապերի հետագա ընդլայնման վրա։ Կողմերը գոհունակություն են հայտնել ՕՊԵԿ+-ի շրջանակներում համակարգման մակարդակից՝ նավթի համաշխարհային շուկայի կայունությունն ապահովելու նպատակով»,-ասվում է հաղորդագրության մեջ։