copy image url
Ներքին 1 տարի առաջ - 11:49 20-04-2023

Փոխվարչապետ Խաչատրյանը գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շրջանակ

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) աշխատողների հարցերով բյուրոյի տնօրեն Մարիա-Հելենա Անդրեին, ԱՄԿ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի աշխատողների հարցերով գրասենյակի տնօրեն Սերգեյուս Գլովացկասին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության պաշտոնական լրահոսից:

Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը և Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանը:

Փոխվարչապետ Խաչատրյանը գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շրջանակ, այդ թվում՝ անդրադարձ է կատարվել աշխատանքային օրենսդրության իրավակարգավորումներին, գործատուների և աշխատողների աշխատանքային իրավունքների և շահերի պաշտպանության հարցերին: