Ուղիղ եթեր
Արտաքին 3 տարի առաջ - 16:30 19-04-2023

Եվրահանձնաժողովը մինչև մայիսի վերջ կներկայացնի Վրաստանի քայլերի միջանկյալ գնահատականը

Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեյը հայտարարել է, որ Եվրոպական հանձնաժողովը մինչև տարեվերջ միջանկյալ տեղեկատվություն կներկայացնի Վրաստանի կողմից ԵՄ թեկնածուի կարգավիճակ ստանալու նպատակով 12 առաջարկների կատարման վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է վրացական Новости-Грузия լրատվական գործակալությունը։

Վարհեյը շեշտել է, որ ցանկացած երկրի դեպքում դեպի ԵՄ առաջընթացի տեմպերը կախված են առանցքային բարեփոխումների իրականացումից: «2023 թվականի գարնանը Հանձնաժողովը Խորհրդին բանավոր թարմացում կներկայացնի Վրաստանի կողմից 12 առաջնահերթությունների կատարման վերաբերյալ»,- ասել է նա։

Եվրոպացի պաշտոնյան հայտնել է, որ այս հարցով պաշտոնական զեկույցը, ինչպես նախատեսված է, կներկայացվի աշնանը։

Նշվում է, որ եվրահանձնակատարն այսպես արձագանքեց Վրաստանի 20 հասարակական կազմակերպությունների կոչին, որոնք խնդրել էին հրապարակային գնահատականներ տալ Վրաստանի կողմից 12 առաջնահերթությունների իրականացմանը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ նախնական գնահատականը կներկայացվի Բրյուսելում՝ փակ ձևաչափով։

Հիշեցնենք, որ ԵՄ անդամ երկրների առաջնորդները 2022 թվականի ամռանը որոշեցին ճանաչել Վրաստանի եվրոպական հեռանկարը, սակայն, ի տարբերություն Ուկրաինայի և Մոլդովայի, երկրին թեկնածուի կարգավիճակ կտրամադրվի միայն մի շարք բարեփոխումների իրականացումից հետո։ Դրանք ձեւակերպված են Եվրոպական հանձնաժողովի հանձնարարականներում՝ բաղկացած 12 կետից։ Դրանց թվում են բևեռացման հաղթահարումը, ապաօլիգարխացումը, դատարանների և ընտրական համակարգի բարեփոխումները։

Վրաստանի իշխանությունները պարբերաբար հայտարարում են, որ հաջողությամբ աշխատում են Եվրահանձնաժողովի առաջարկությունների վրա՝ միաժամանակ մեղադրելով ընդդիմությանը գործընթացը սաբոտաժի ենթարկելու համար։ Ընդդիմությունն իր հերթին մեղադրում է իշխանությանը ժողովրդավարությունը հետ մղելու, ֆասադային փոփոխությունների և Եվրահանձնաժողովին մոլորեցնելու փորձերի մեջ։

Մարտի վերջին «Ազատություն» ռադիոկայանը, հղում անելով Բրյուսելի իր աղբյուրներին, հայտնել էր, որ Եվրահանձնաժողովը հակված է Վրաստանին թեկնածուի կարգավիճակ տրամադրելու որոշմանը, եթե Թբիլիսին առաջիկա ամիսներին չձեռնարկի այնպիսի քայլեր, որոնք երկիրը կհեռացնեն Եվրամիությունից: Ըստ ռադիոկայանի՝ մայիսին կտրվի միջանկյալ բանավոր գնահատական, հոկտեմբերին՝ պաշտոնական եզրակացություն-հանձնարարական, իսկ վերջնական որոշումը պետք է կայացնեն ԵՄ անդամ 27 երկրները՝ ենթադրաբար այս տարվա դեկտեմբերին։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
13:02 Մեր պրոբլեմը գիտե՞ք որն է, որ Քյարքիին ասում ենք Տիգրանաշեն․ Նիկոլ Փաշինյան
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ