Ներքին 3 տարի առաջ - 13:05 19-04-2023

Հանրապետությունում հեղուկ գազի դեֆիցի՞տ է

Oragir.News-ը մի քանի օր է՝ ահազանգեր է ստանում քաղաքացիներից, որ տարբեր քաղաքներում հեղուկ գազի դեֆիցիտ է։

Մենք նկատեցինք, որ վերջին շրջանում հեղուկ գազը թանկացել է՝ հասնելով 140 դրամի։ Իսկ այսօր մեզ դիմող քաղաքացին պատմեց, որ մի քանի օր է՝ Սյունիքում հեղուկ գազ չկա, պատճառաբանում են, որ ամբողջ հանրապետությունում է նույն վիճակը, այլապես մայրաքաղաքից կբերեին։

Լավատեղյակ աղբյուրից մեզ հայտնի դարձավ, որ հեղուկ գազի դեֆիցիտը պայմանավորված է Լարսով։ Մասնավորապես, Լարսը կրկին փակ է, ռուս սահմանապահները զանազան խոչընդոտներ են ստեղծում, ինչի հետևանքով արտահանման և ներկրման գործընթացներում դժվարություններ կան։

Չնայած՝ մեր տեղեկություններով Լարսը փակ է, սակայն Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հայտնեցին, որ բաց է։ Նախարարության մամլո խոսնակը հայտնեց, որ վերջին օրերին Լարսը միայն մեկ օր է փակ եղել՝ տեխնիկական պատճառներով։

Պետական եկամուտների կոմիտեից առաջարկեցին հարցում ուղարկել հեղուկ գազի ներկրման և սպառման ծավալների վերաբերյալ, որն էլ հնարավորություն կտա բացահայտելու դեֆիցիտ կա, թե ոչ։

Նշենք նաև, որ, ռուբլիի փոխարժեքով պայմանավորված, հայկական շուկայում տնտեսագիտական կանոնների համաձայն՝ հեղուկ գազի գինը պետք է նվազեր, բայց քանի որ Հայաստանը ատեղծվածային երկիր է, գազը թանկացել է ու չկա։

Ամենից շատ դիտված

21:59 Սեպտեմբերի 3-ի աղետալի խայտառակությունը կարող է կրկնվել
23:31 Ռուսները ԱԹՍ-ով հարվшծել են Coca-Cola-ի գործարանին․ սա ուղերձ էր․ Զելենսկի
13:52 Բա ո՞ւր ա իմ միլիոնները, բա ասեք. իմ ընտանիքը որևէ բիզնեսի մեջ ներգրավված չի. Փաշինյան
16:00 Ռուսաստանը Փաշինյանից այլևս բացատրություններ չի սպասում. սպասում է որոշման. Դավիթ Անանյան
18:10 Ներքին Հանդի գյուղապետարանը` հայ-ադրբեջանական անցակետ. գյուղապետի պարզաբանումը
21:13 ՍԱՏՄ ղեկավարը չի՞ վերանշանակվի. ինչու է Փաշինյանը «պատժում» նրան
12:19 Աննա Հակոբյանի սկսած արշավը նպատակ ունի կանխարգելելու ի սկզբանե բռնությունը ընտանիքում. Արփինե Սարգսյան
20:38 Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցի որոշումը կհրապարակվի վաղը․ փաստաբան
15:19 Ինչի՞ չեք ասում՝ Փաշինյանը կոշտ երկընտրանքի առաջ դրեց Ռուսաստանի նախագահին
14:07 Շնորհակալ եմ պատգարակը բռնողներին, որ սիմուլյանտին տարել են ճիշտ տեղը. Փաշինյանը՝ Գագիկ Խաչատրյանի մասին