Արտաքին 3 տարի առաջ - 15:00 18-04-2023

Իսրայելի արտաքին գործերի նախարարը մեկնել է Ադրբեջան

Իսրայելի արտաքին գործերի նախարար Էլի Քոենն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ադրբեջան։ Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը։

Հաղորդվում է, որ Իսրայելի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Բաքվում հանդիպումներ կունենա Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Հանդիպումների ընթացքում կողմերը կքննարկեն երկու երկրների ռազմավարական հարաբերությունների վերաբերյալ հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային մարտահրավերները անվտանգության, տնտեսության և էներգետիկայի ոլորտներում:

Իսրայելի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի գլխավորած պատվիրակության կազմում ընդգրկված են նաև 20 ընկերությունների ներկայացուցիչներ:

Քոենը Բաքու կատարելիք այցից առաջ հայտնել է, որ Ադրբեջանը մուսուլմանական երկիր է, և նրա ռազմավարական դիրքը մեծացնում է երկկողմ հարաբերություների կարևորությունը ու վերածում այն մեծ ներուժի։ «Բաքվի մեր ընկերների հետ միասին ես այսօր կատարում եմ կարևոր քաղաքական այց՝ անվտանգության, տնտեսության, նորարարության և էներգետիկայի ոլորտներում մեր համագործակցությունը խորացնելու, հատկապես ընդհանուր մարտահրավերների դեմ ամուր և միասնական ճակատ ստեղծելու նպատակով»,- ասել է նա։

Իսրայելի գլխավոր դիվանագետը միևնույն ժամանակ ընդգծել է առևտրի ծավալների ավելացման անհրաժեշտությունը՝ Իսրայելի և Ադրբեջանի միջև առկա հարաբերություններն էլ ավելի բարելավելու նպատակով։

Հիշեցնենք, որ մարտի 29-ին Թել Ավիվում տեղի ունեցավ Ադրբեջանի դեսպանատան բացումը, որին մասնակցում էր նաև այդ երկրի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։ Դեսպանատան բացումը առաջացրել էր պաշտոնական Թեհրանի դժգոհությունը՝ հորդորելով Բաքվին հրաժարվել Իսրայելի հետ հարաբերությունների խորացման ու ամրապնդման գաղափարից:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
13:02 Մեր պրոբլեմը գիտե՞ք որն է, որ Քյարքիին ասում ենք Տիգրանաշեն․ Նիկոլ Փաշինյան
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
09:30 Պապիկյանը հրաժարական կտար` մեծ վարկեր չունենար
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը