Ներքին 4 տարի առաջ - 11:17 06-08-2021

Կառավարությունը, ըստ էության, ձևավորվել է, չի նշանակվել միայն Արտաքին գործերի նախարարը․ Նիկոլ Փաշինյան

Կառավարությունն ըստ էության ձևավորվել է, չի նշանակվել միայն Արտաքին գործերի նախարարը։ Նորընտիր կառավարության առաջին նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Առաջիկայում պետք է զբաղվենք կառավարության ծրագրի և դրա իրականացման գործողությունենրի ցանկը հաստատելու գործով։ Մեր ծրագիրը պետք է հենված լինի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրի, մինչև 2050 թվականը Հայաստանի վերափոխված ռազմավարության վրա ու քարոզարշավի ժամանակ ժողովրդի հետ երկխոսության ընթացքում ձևավորված նախընտրական խոստումների վրա»,–ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով` պաշտոնական և ոչ պաշտոնական պայմաններում քննարկումներ կլինեն կառավարության ներկայացուցիչների հետ, որպեսզի մինչև օգոստոսի 23-ը կարողանան ներկայացնել ԱԺ։



Ամենից շատ դիտված

13:17 Գագիկ Ծառուկյանը կենդանիների բոլոր փաստաթղթերը ունեցել է. Իվետա Տոնոյանը՝ առգրավված կենդանիների մասին
20:38 Կենդանուն պարզապես սպանել են. պետք էր պարզել՝ կարելի՞ է նրան քնեցնել, թե՞ քնեցնելու դեպքում էլ չի արթնանա
09:30 Ծառուկյանի փլուզվող մեղադրանքը կամ լուծարել աուդիտի ինստիտուտը
09:58 Չսպանված արջի մորթին կիսելու մտածողությունը շատ վատ արդյունքների կբերի. Անդրանիկ Թևանյանը՝ ՔԿՀ–ից
21:53 Նիկոլ Փաշինյա՜ն, սա քո ուժը չէ, սա քո վախն է. Սուրենյանցը՝ Ծառուկյանի ձերբակալության մասին
09:10 Ծառուկյանի գործը քննող դատավորի կինը ԲԴԽ աշխատակից է
20:18 30 հոգով փորձում եք գետնին տապալել Գագիկ Ծառուկյանին. Իվետա Տոնոյանը՝ ՔԿ տեսանյութի մասին
19:00 Նիկոլ Փաշինյանի սիրտը հեղափոխությո՞ւն է ուզում
20:11 Եթե ցեմենտի գործարանը 3 օր կանգնի, Հայաստանում շինարարությունը կկանգնի․ Սուրեն Սուրենյանց
13:00 Ինչու վերցրին մանդատներն ու հուսահատություն պատճառեցին ժողովրդին