Արտաքին 3 տարի առաջ - 18:00 17-04-2023

Իսրայելի նախագահն ու արտգործնախարարը կայցելեն Բաքու

Իսրայելի արտաքին գործերի նախարար Էլի Քոհենը կայցելի Ադրբեջան, և ներկայումս նրա այցը գտնվում է նախապատրաստման փուլում։ Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական Oxu.az լրատվականը։

«Թուրքմենստան մեկնելուց առաջ Քոհենը կայցելի Ադրբեջան, որն Իրանի հետ ունի մոտ 800 կիլոմետր ընդհանուր սահման։ Սա ևս մեկ քայլ է երկու երկրների հարաբերությունների ջերմացման ուղղությամբ, որոնք արդեն ստացել են ռազմավարական գործընկերության կարգավիճակ»,- ասվում է հրապարակման մեջ։

Լրատվամիջոցը նաև հայտնում է, որ Թեհրանը փորձել է կանխել Քոհենի այցը Թուրքմենստան։ Մասնավորապես նրա Թուրքմենստան կատարելիք յցից որոշ ժամանակ առաջ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռաիսին հեռախոսազրույց է ունեցել Թուրքմենստանի նախագահ Բերդիմուհամեդովի հետ և փորձել համոզել նրան, որ Քոհենի այցն անցանկալի է։

Հրապարակման մեջ նաև նշվում է, որ հաջորդ ամիս սպասվում է Իսրայելի նախագահ Իսհակ Հերցոգի այցը Բաքու։


Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
13:02 Մեր պրոբլեմը գիտե՞ք որն է, որ Քյարքիին ասում ենք Տիգրանաշեն․ Նիկոլ Փաշինյան
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
09:30 Պապիկյանը հրաժարական կտար` մեծ վարկեր չունենար
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը