copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 23:13 15-05-2021

Իրանի արտգործնախարարը չեղյալ է հայտարարել այցը Ավստրիա՝ Իսրայելի հետ իր համերաշխության պատճառով

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը չեղյալ է հայտարարել Ավստրիա կատարելիք այցը այն բանից հետո, երբ Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը նախօրեին հայտարարել էր կառավարության շենքի վրա Իսրայելի դրոշը բարձրացնելու մասին: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով Ավստրիայի ԱԳՆ ղեկավար Ալեքսանդր Շալլենբերգի մամուլի քարտուղարին, որի հետ Զարիֆը պետք է հանդիպեր:

«Մենք ափսոսում ենք այս որոշման համար, բայց պարզ է, որ եթե Համասը ավելի քան երկու հազար հրթիռ արձակի Իսրայելի քաղաքացիական օբյեկտների ուղղությամբ, մենք չենք լռելու»,- մամուլի քարտուղարի խոսքերը մեջբերել է գործակալությունը:

Ենթադրվում էր, որ Զարիֆը իր ավստրիացի գործընկերոջ հետ պետք է քննարկեր միջազգային միջուկային գործարքին հնարավոր վերադարձը, բայց այժմ այս հանդիպումը առնվազն հետաձգվում է։ Իրանական կողմը ասել է, որ իրեն «ցավ է պատճառում Վիեննայի դաշնային գրասենյակի վրա օկուպացիոն ռեժիմի դրոշ տեսնելը»: