Մամուլ 3 տարի առաջ - 08:20 15-04-2023

Կառավարության կասկածելի նախագիծը. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«ՀՀ կառավարությունը հերթական կասկածելի նախագիծն է հաստատել ապրիլի 13-ի իր նիստում. այդ օրը ՀՀ 2023 թվականի պետական բյուջեից 895 մլն 514 հազար դրամ է փոխանցվել ՀՀ «Վարչապետի լիազորությունների իրականացման ապահովում» ծրագրի «Ռազմավարական հետազոտությունների իրականացում եւ առաջարկությունների ներկայացում» միջոցառմանը։

Ընդ որում՝ նախագծի մեջ 2-րդ-ից 4-րդ կետերը գաղտնի են, եւ միայն հիմնավորման մեջ նշվում է, թե առաջնահերթությունների վերանայմամբ պայմանավորված է նման որոշում կայացվել:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Ֆինանսների նախարարությունը վերապահումներ է ներկայացրել այս նախագծի վերաբերյալ, դրանք ընդունվել եւ խմբագրվել են, եւ, միեւնույնն է, նման որոշում է կայացվել:

Ֆինանսների նախարարությունը նշել է, թե դիտողություններ ունի, եւ այն ներկայացվել է նախագծի գաղտնի հատվածում:
Հավելենք, որ գումարի ծախսի նպատակների մասին որեւէ խոսք առկա չէ նախագծում. միայն հավելվածից տեղեկանում ենք, որ գումարը բաշխվելու է որպես ընթացիկ եւ կապիտալ դրամաշնորհներ պետական եւ համայնքների առեւտրային կազմակերպություններին»։

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
13:02 Մեր պրոբլեմը գիտե՞ք որն է, որ Քյարքիին ասում ենք Տիգրանաշեն․ Նիկոլ Փաշինյան
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
09:30 Պապիկյանը հրաժարական կտար` մեծ վարկեր չունենար
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում