Ներքին 3 տարի առաջ - 20:16 14-04-2023

Վահրամ Դումանյանը և Թամարա Գվերդծիթելին զրուցել են կրթության և մշակույթի դերի մասին

ՀՀ նախագահի խորհրդական, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախկին նախարար Վահրամ Դումանյանն ապրիլի 14-ին հանդիպել է հանրահայտ երգչուհի, Վրաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ Թամարա Գվերդծիթելիի հետ: Այս մասին Դումանյանը տեղեկացրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։

«Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանում «Սանսեթ Բուլվար» մյուզիքլն իրականացրած «SKYFIST STUDIO» պրոդյուսերական ընկերության ղեկավար Պողոս Հարությունյանը:

Հանդիպման ընթացքում կարևորել եմ մեր տարածաշրջանում առաջին անգամ կյանքի կոչված նախաձեռնությունը և շնորհակալություն հայտնել մյուզիքլի գլխավոր դերակատար Թամարա Գվերդծիթելիին ու բոլոր կազմակերպիչներին:

Առանձնահատուկ ընդգծել եմ նաև կրթության ու մշակույթի դերը համամարդկային արժեքների ամրապնդման, աշխարհում համընդհանուր խաղաղության հասնելու գործում՝ այդ համատեքստում որպես անհրաժեշտություն դիտարկելով վերոնշյալ ոլորտներում համատեղ ծրագրերի և փոխգործակցության ընդլայնումն ու խորացումը:

Թամարա Գվերդծիթելին, ում երգացանկում առկա են նաև հայկական երգեր, համակարծիք է եղել հնչած դիրքորոշման հետ և հավաստել, որ իր հնարավորությունների սահմանում կնպաստի հետագա համագործակցության զարգացմանը»,- նշել է ՀՀ նախագահի խորհրդականը:

Նա հավելել է, որ հանդիպման ընթացքում անդրադարձել են նաև «Սանսեթ Բուլվար» մյուզիքլի նախապատրաստական աշխատանքներին, փորձերին և հաջողված բեմականացմանը: Թամարա Գվերդծիթելին ներկայացրել է իր առաջիկա ծրագրերը:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը