Ներքին 3 տարի առաջ - 21:24 13-04-2023

Նոր ՄԻՊ-ը Տեղ չի գնացել

Ինչպես երեկ տեղեկացրել էինք, ՀՀ-ն արդեն նոր ՄԻՊ ունի։ ՀՀ ազգային ժողովի իշխող խմբակցությունն ընտրեց Մարդու իրավունքների պաշտպանին։ ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները չմասնակցեցին ընտրությանը։ Ընտրությունը գաղտնի էր, պատգամավորներից 69-ը կողմ է քվեարկել։ Անվավեր քվեաթերթիկ չի եղել։

Այսօր ՄԻՊ Անահիտ Մանասյանի առաջին աշխատանքային օրն էր։ Oragir.News-ը հասկանալու համար, թե ինչպես է անցել նրա առաջին աշխատանքային օրը, զրուցեց ՄԻՊ խոսնակ Ամալյա Մարգարյանի հետ, ով մեզ հետ զրույցում, շատ կարճ մեկնաբանելով, ասաց. «Շատ լավ»։

Իսկ հարցին, թե պատրաստվում է արդյոք ՄԻՊ-ը գնալ Տեղ գյուղ, որտեղ օրեր շարունակ իրադրությունը լարված է, պատասխանեց․ «Պաշտպանի հետագա այցերի վերաբերյալ առաջիկայում կտեղեկացնենք մեր պաշտոնական էջերում»։

Իսկ հարցին, թե առհասարակ Սյունքի մարզ պատրաստվո՞ւմ է գնալ, պատասխանեց․ «Առաջիկայում կտեղեկացնենք»։

Հիշեցնենք, որ Oragir.News-ը նաև նյութ էր հրապարակել Մանասյանի հայտարարագրած ունեցվածքի վերաբերյալ։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին