Արտաքին 3 տարի առաջ - 20:00 13-04-2023

Էրդողանի կուսակցությունն աստիճանաբար կորցնում է կին ընտրողների աջակցությունը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցությունն աստիճանաբար կորցնում է աջակցությունը կին ընտրողների շրջանում՝ կանանց իրավունքների և անվտանգության վերաբերյալ մտահոգությունների պատճառով։ Ինչպես փոխանցում է Gerceknews լրատվականը, այս մասին վկայում են Gezici հետազոտական ընկերության կողմից անցկացված վերջին հարցման արդյունքները։

Հաղորդվում է, որ ԱԶԿ-ն կին ընտրողների շրջանում բախվել է աջակցության զգալի կորստի հետ, քանի որ կուսակցության վերջին գործողություններն ու քաղաքականությունը կանանց շրջանում անհանգստություն են առաջացրել՝ կապված իրենց իրավունքների և անվտանգության հետ։

Հարցման արդյունքներով՝ կուսակցությունը կորցրել է կին ընտրողների վստահության շուրջ 16%-ը։ Նախկինում ԱԶԿ-ին կանանց աջակցության ցուցանիշը կազմում էր 64%, սակայն այժմ այդ ցուցանիշը հասել է 48%-ի սահմանագծին, երբ մայիսի 14-ին կայանալիք ընտրություններին մնացել է ընդամենը մեկ ամիս:

Էրդողանի կուսակցության նկատմամբ կանանց դժգոհությունը պայմանավորված է ԱԶԿ-ի և կանանց իրավունքներին սպառնացող կուսակցությունների միջև ձևավորված դաշինքով, ինչպես նաև Ստամբուլյան կոնվենցիայից դուրս գալու որոշմամբ, որն ուղղված էր կանանց նկատմամբ բռնության կանխարգելմանը և դրա դեմ պայքարին: Բացի այդ վստահության անկման գործընթացում կարևոր դեր ունի նաև գենդերային բռնության արդյունավետ լուծման ձախողման մասին ընկալումը:

«Կարելի է ասել, որ Արդարություն և զարգացում կուսակցության թույլ կապը կանանց հետ գրեթե հասել է բեկման կետին։ Կանանց պաշտպանող հիմնական օրենքները կասկածի տակ են դրվել։ Հասարակության մեջ, հատկապես կանանց շրջանում, ընկալումն այն է, որ կառավարությունը բավարար ջանքեր չի գործադրում կանանց դեմ կատարվող բռնությունը կանխելու համար»,- հետազոտական ընկերության ղեկավար Մուրադ Գեզիջին։

Վերջինս հավելել է, որ ԱԶԿ-ից հիասթափվում են հիմնականում տնայնագործ կանանք։ Նա շեշտել է, որ կանանց այս խմբի ներկայացուցիչներն իրենց ապահով չեն զգում, անհանգստանում են իրենց ապագայի համար և ամենաշատն են տուժել։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
13:02 Մեր պրոբլեմը գիտե՞ք որն է, որ Քյարքիին ասում ենք Տիգրանաշեն․ Նիկոլ Փաշինյան
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
09:30 Պապիկյանը հրաժարական կտար` մեծ վարկեր չունենար
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
12:28 Վստահ եմ՝ ԵՄ-ին անդամագրվելու վերաբերյալ համաժողովրդական հանրաքվե Հայաստանում լինելու է. Նիկոլ Փաշինյան