Արտաքին Ներքին Խոսք 3 տարի առաջ - 16:18 12-04-2023

Իրանական ու հնդկական զենքի մասին խոսվում է, որ այդ պետություններին ներքաշեն հակամարտության մեջ

Իրանական արտադրության ԱԹՍ-ներով Ադրբեջանին հարվածելու մեղադրանքներն ուղղված Հայաստանին՝ թշնամական կողմից հերթական մեդիագրոհն էր մեր երկրի նկատմամբ։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց իրանագետ Գարիկ Միսակյանը։

«Սա նախ սեփական ագրեսիան արդարացնելու փորձ էր, նաև Իրանին գործընթացի մեջ ներգրավելու սկիզբ կարելի է բնութագրել այս գործողությունը։ ԱԹՍ-ների, նաև Հնդկաստանի վերաբերյալ հայտարարությունը փորձ էին այդ երկու պետություններին քաշելու դեպի հակամարտություն՝ հայկական կողմին օժանդակելու մասով։

Սա նպատակ ուներ նաև ստանալու հակաիրանական ուժերի օժանդակությունը, և Պակիստանի օժանդակությունը՝ որպես Հնդկաստանի թշնամի պետություն։ Այսինքն, սա բավականին հետաքրքիր մեդիագրոհ էր Հայաստանի հանդեպ ու իրենց գրոհներն արդարացնելու փորձ»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է իրանական կողմի հնարավոր միջամտության հավանականությանը՝ իրանագետն ասաց, որ տեղի ունեցածը բավանին արագ կասեցված գործողությունների պարագայում Իրանը կարիք չուներ որևէ միջամտություն կատարելու։ «Այդուհանդերձ, կարծում եմ, որ Իրանի ու Ադրբեջանի միջև ռազմական բախումը գրեթե բացառված է։ Նախ, քանի որ Իրանը չի ցանկանում բախման գնալ սեփական սահմաններին։ Բացի այդ, Ադրբեջանը քաջ գիտակցում է, որ ինքն այն պետությունը չէ, որ կարողանա Իրանի դեմ լայնամասշտաբ պատերազմ իրականացնել՝ թեկուզ Իսրայելի կամ Թուրքիայի օժանդակությամբ»,- ասաց նա։

Այս առումով, ըստ փորձագետի, առաջիկայում նախատեսվող նախարարների հանդիպմանն իրանական կողմը փորձելու է Ադրբեջանին հասկացնել, որ իր նկատմամբ նման քաղաքականությունը չի ներվելու։

«Ստեղծված իրավիճակում հայկական կողմը պետք է ինտենսիվորեն զարգացնի Իրանի հետ հարաբերությունները՝ բոլոր ուղղություններով։ Հնարավորության դեպքում նաև պետք է ադրբեջանական հարձակման դեպքում գործակցել Իրանի հետ։ Այդ ցանկությունն ունեն նաև Իրանում»,- ասաց նա։

Ամենից շատ դիտված

11:09 Ծավ գյուղի խմելու ջրի ավազանի մոտակայքում 3 անձ ապօրինի իրականացրել է հանքարդյունաբերական աշխատանքներ. ՔԿ
19:00 Կինը երեխաների հետ մի բարեկամի տանն է, ամուսինը՝ մեկ ուրիշի․ բնակարանների թանկացման հետևանքը
21:20 Անի Ավետիսյանի ոտքը 8 սմ-ով կարճանալու է, 3 վիրահատություն էլ դեռ առջևում է․ պաշտոնական լավատեսությունն ու իրական սարսափը
20:42 Ռուսաստանը հարվածել է թուրքական նավին, որի վրա Ադրբեջանի քաղաքացիներ են եղել. Զելենսկի
15:40 Մարտունիում բախվել են «Opel»ն ու «Lexus LX570»-ը. վերջինը բախվել է տան պատին. կա վիրավոր
17:13 Լարսում հայ վարորդները կոնյակով բարձված բեռնատարներով 1 ամսից ավելի է կանգնած են
19:28 Գեղարքունիքի մարզում հրշեջները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմին
22:50 Բերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռը կործանվել է․ կա 6 զոհ
13:02 Արփինե Սարգսյանն այցելել է ծառայության ընթացքում վնասվածք ստացած պարեկին
18:30 Երևանի էկոլոգիան անդունդի եզրին է․ վերամշակո՞ւմ, թե՞ աղբի թաքնված այրում Նուբարաշենում