Խոսք 4 տարի առաջ - 13:41 29-09-2021

Ադրբեջանի կողմից գլխատումները գերազանցել են տասնյակները, սակայն ԵԽԽՎ զեկույցում առնվազն երկու դեպքի մասին է խոսվում․ Սիրանուշ Սահակյան

Եթե ուշադրություն դարձնենք զեկույցի վերնագրին, որոշակի ընտրողականություն կնկատենք․ նպատակային նշված է՝ մարդասիրական խնդիրներ, «Հայ-ադրբեջանական հակամարտության/Լեռնային Ղարաբաղի հակամարտության հումանիտար խնդիրների հետևանքները» ԵԽԽՎ բանաձևի վերաբերյալ քննարկմանը կարծիք հայտնեց ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը։

Նա ընդգծեց, որ ուժի կիրառման օրինականության խնդրին ոչ զեկուցողները, ոչ քվեարկողները չեն անդրադարձել՝ ի սկզբանե նպատակ ունենալով անդրադառնալ ավելի չեզոք խնդիրների, իսկ իրավական ավելի լուրջ խնդիրներ վերնագրման հետևանքով դուրս են մնացել քննարկումից։ Դուրս է մնացել նաև կոնֆլիկտում թուրքական ներգրավվածության հարցը՝ վարձկանների, օդուժի կառավարման կամ այլ մեթոդներով։

Ադրբեջանցիների կողմից կատարված ռազմական հանցագործություններին զեկույցի անդրադարձում Սիրանուշ Սահակյանը նույնպես որոշակի մոտեցում նկատեց՝ նշելով, որ ԵԽԽՎ շրջանակում դեռևս պահպանվում է կողմերի միջև հարաբերականորեն հավասարության նշան դնելու քաղաքական նկատառումը։

«Ադրբեջանական կողմից գլխատումները գերազանցել են տասնյակները, սակայն զեկույցում առնվազն երկու դեպքի մասին է խոսվում, և խոսում են մեկ ադրբեջանական դեպքի մասին։ Կարծես թե, նորից տպավորություն են ստեղծում, որ կատարված հանցագործություններն իրենց բնույթով նույնական են եղել երկու կողմերի համար», - ասաց նա։

Այդուհանդերձ, ըստ իրավապաշտպանի, զեկույցն իր ազդեցություն կունենա, որպեսզի ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիներին առնչվող գործերի քննության ընթացքն արագանա։sharethis sharing button

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ