Ներքին 3 տարի առաջ - 13:21 12-04-2023

Սոթքում ամեն օր էլ լսում ենք, որ պոստերում կրակում են․ նախկին գյուղապետ

Տեղ համայնքում նախօրեին ադրբեջանական կողմի իրականացրած սադրանքին զուգահեռ՝ տեղեկություն տարածվեց այն մասին, որ կրակոցներ կան նաև Սոթքում, ինչի պատճառով հանքավայրից աշխատակիցներին տարհանել էին։

Oragir.News-ի հետ զրույցում Գեղամասար համայնքի նախկին ղեկավար, Սոթքի բնակիչ Հակոբ Ավետյանը հայտնեց, որ մի քանի կրակոց է եղել, և իրենց ուղղությամբ սադրանքը տևական բնույթ չի կրել։

«Այս պահի դրությամբ Սոթքում հանգիստ է, հանքավայրի աշխատանքներն էլ վերսկսվել են»։

Նա ընդգծեց, որ պատերազմական իրավիճակը, պարբերաբար կրկնվող սադրանքները Տեղում, Սոթքում, այլ սահմանամերձ բնակավայրերում մարդկանց մոտ խուճապահին տրամադրություն է ստեղծում։

«Իրականում, մարդիկ չեն կարողանում կողմնորոշվել, թե իրենց ինչ է սպասվում, իրենց գարնանային աշխատանքներն անե՞ն, թե՞ ոչ, իրենց գործերը պլանավորե՞ն, թե՞ ոչ։ Հիմա մարդկանց մոտ այն վախն է, որ ամեն րոպե կարող է հարձակում լինի»։

Նա նաև ընդգծեց, որ կառավարության կողմից սահմանային բնակավայրերին բացարձակ ուշադրություն չի դարձվում։ «Տեսեք, ամեն տարի սուբսիդավորվող ծրագրեր էին լինում, սերմացուի, պարարտանյութի, վառելիքի սուբսիդավորում էր լինում, այս տարի ամբողջովին ամեն ինչ հանել են։ Ճիշտ է, աշնանը եղել է ցորենի սուբսիդավորում, բայց հիմա այն իրավիճակը պետք է ստեղծել, որ իրավիճակից ելնելով՝ մարդիկ հույս ունենան, որ մտածեն՝ պետության կողմից աջակցություն կա՝ աշնանացան էլ անենք, այդ տարբերակով որևէ պահող հանգամանք կլինի, մինչդեռ, եթե պետության կողմից սուբսիդավարումը վերանում է, նրանք, ովքեր դեռ մտածում են՝ մնալ, թե գնալ՝ էլ արդեն պահող հանգամանք էլ չեն ունենում, մտածում են՝ դուրս գալու մասին։

Սոթքից բազմաթիվ ընտանիքներ սեպտեմբերյան դեպքերից հետո հետ չեն վերադարձել, հիմա էլ, շատերը չգիտեն՝ ինչ անել։ Այսինքն, ստաբիլ վիճակ չկա»։

Ավետյանը նաև ընդգծեց, որ համայնքում կրակոցները մշտական են, դարձել են սովորական։ «Ամեն օր էլ լսում ենք, որ պոստերում կրակեցին, եթե վիրավորներ կամ զոհեր չեն լինում՝ ժողովորդը նորմալ է վերաբերվում։ Արդեն սովորական է դարձել»։

Ամենից շատ դիտված

17:58 Ի՞նչ հիմքով է ՔԿ-ն ակնարկում, թե Էմմա Ծառուկյանը դավաճանել է ամուսնուն
09:00 Փաշինյանի հանդեպ հավատը հրաշքներ է գործում. Մանվել Փարամազյանի քրեական գործերը ի չի՞ք դարձան
18:56 Էկրաններից հեռու, բայց սիրով լի. Անի Քոչարյանը ամուսնու հետ ջերմ հրապարակում է արել
22:33 Սիրահարված զո՞ւյգ, թե՞ քաղաքական ռեբրենդինգ․ Ալեն Սիմոնյանի և կնոջ «պատահական» կադրերը
20:14 Իմ մինուճար, իմ կյանքի ամենամեծ սեր. Սուրեն Փահլևանյանի և Յանա Դանիելյանի դուստրը նշում է ծննդյան տարեդարձը
14:02 «Խեղճ» Տիգրան Արզաքանցյանը․ նա հայտարարագրել է 0 դրամական միջոց և 0 դրամի եկամուտ
19:51 Ծնվել է դերասան Կարո Հովհաննիսյանի և Սիրանուշ Երիկյանի առաջնեկը
22:56 Էլեն Սաֆարյանը ցույց է տվել նշանածին և ծնողներին. ջերմ ընտանեկան կադրեր
20:47 Խելացի երեխաներ են, զարմանալի է, թե ոնց է այդ դեպքը եղել․ Արալեզում զարմացած են
13:05 Ընտրություններից հետո Նիկոլը փոխել է եկեղեցիներ գնալու իր տակտիկան