Մամուլ 3 տարի առաջ - 08:39 11-04-2023

Դատարանը վերադարձրել է ՔՊ բոլոր հայտերը. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«ՀՀ վարչական դատարանի դատավորները մեկը մյուսի հետեւից վերադարձրել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հայցերը:

Ինչպես հայտնի է, Սիսիանում համայնքապետի ընտրություններից հետո «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը դատի էր տվել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին, ինչպես նաեւ «Քաղաքացու որոշում» կուսակցության քաղաքապետի թեկնածու Ավագ Ասատրյանին, ՔՈ անդամ Վարդան Բալյանին, եւ դատարանից պահանջում էին, որ ստիպի ԱԺ պատգամավորին եւ մյուս անձանց Վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենսգրքի 40.1 հոդվածով նախատեսված կարգով վարչական պատասխանատվության ենթարկել:

Իսկ ի՞նչ են արել վերոնշյալ անձինք, որ նրանց ՔՊ-ն հասցրել է դատարանի դռները:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՔՊ-ն նրանց մեղադրում է լռության օրը հակաքարոզչություն անելու համար: Արդյունքում դատարանը բոլոր հայցերը հետ է վերադարձրել, որտեղ թերություններ են եղել»:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
13:02 Մեր պրոբլեմը գիտե՞ք որն է, որ Քյարքիին ասում ենք Տիգրանաշեն․ Նիկոլ Փաշինյան
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
09:30 Պապիկյանը հրաժարական կտար` մեծ վարկեր չունենար
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
10:08 Չորրորդ Հանրապետությունը հիմնադրված է․Ղարաբաղյան հակամարտությունը թակարդ է