Ծաղիկների գինը վաղվանից 50%-ով կնվազի
copy image url

Ծաղիկների գինը վաղվանից 50%-ով կնվազի

Ներքին 2 տարի առաջ - 18:16 10-04-2023
«Սկսենք շուկայից։ Ծաղիկների մատակարարները գինը բարձրացրել են, բնական է, որ վերավաճառողն էլ պետք է բարձրացնի։ Ապրիլի 7-ի տոնն ու ապրիլի 9-ի Մեռելոցը ժամանակի հետ կապված մոտ էին իրար, դրա համար էլ գնային փոփոխություն չի եղել»։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց ծաղկի սրահի աշխատակիցը։

Նրա խոսքով՝ ապրիլի 7-ին ընդառաջ՝ ծաղիկների գինը բարձրացել է և մինչ այսօր դեռ պահպանվում է․ «Կարծում եմ՝ վաղն արդեն ծաղիկների գինը 50%-ով կնվազի։ Օրինակ՝ մեխակը 10 օր առաջ արժեր 80 դրամ, վերավաճառողներն այն վաճառում են 140-150 դրամով։ Երեկ արդեն այն արժեր 160 դրամ, վաճառել ենք 200 դրամով։ Վարդերի գները մարտի 8-ին ավելի թանկ էին, քան ապրիլի 7-ին, թանկացումը ավելի շատ կապված էր ջերմատների հետ․ եղանակը ավելի սառն է լինում, պետք է ջերմոցները ջեռուցել և այլն։ Ապրիլին ավելի ցածր էին գները, սակայն 10 օր առաջ ավելի ցածր էին, քան հիմա»,-ասաց նա։

Աշխատակցի խոսքով՝ ծաղիկների գները կնվազեն օդի ջերմաստիճանի բարձրացման հետ, քանի որ ծաղիկներին էլ ջերմություն պետք չի լինի, և եթե վաճառողները չիջեցնեն ապրանքի գինը, ապա ծաղիկները չեն վաճառվի և կփչանան։