Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 12:45 03-06-2025

Հայաստանից Ռուսաստան ծաղիկների ներմուծումը կարգելվի

Ռոսսելխոզնադզորը հունիսի 16-ից կարող է ժամանակավոր սահմանափակել Հայաստանում աճեցված ծաղիկների ներմուծումը Ռուսաստան։ Այս մասին հայտնում է գերատեսչությունը՝ ընդգծելով, որ մտահոգված է Հայաստանից Ռուսաստան մատակարարվող բույսերի ստուգումների արդյունքում հաճախակի հայտնաբերվող խախտումներով։

«Ռուսաստանի տարածքում կարանտինային բուսասանիտարական իրավիճակի վատթարացումը կանխելու նպատակով գրություն է ուղարկվել ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին՝ խնդրելով անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել և ուժեղացնել վերահսկողությունը մատակարարվող ապրանքների նկատմամբ» - ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ ընթացիկ տարում Հայաստանում աճեցված ծաղիկների ներկրման կտրուկ աճ է նկատվում։ Այս տարի արդեն ներկրվել է 52 մլն հատ ծաղիկ, ինչը 49,7 տոկոսով ավելի է 2024 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ (34,7 մլն հատ)։

Բեռնափոխադրումների ավելացմանը զուգահեռ ավելացել է նաև կարանտինային օբյեկտների հայտնաբերման թվի աճ: Ռոսսելխոզնադզորի կարանտինային բուսասանիտարական հսկողության արդյունքում հայտնաբերվել է արևմտյան ծաղկային թրիպսով (Frankliniella occidentalis Pergande) ծաղիկների վարակման 13 դեպք:
«Բացի այդ, արձանագրվել են բուսական արտադրանքի այլ տեսակներում կարանտինային օբյեկտների հայտնաբերման բազմակի դեպքեր, ինչը վկայում է Հայաստանի կողմից արտահանվող արտադրանքի նկատմամբ վերահսկողության անարդյունավետ համակարգի մասին»,- նշված է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Արդյունքում Ռոսսելխոզնադզորը որոշում է կայացրել՝ եթե իրավիճակն արագորեն չշտկվի, անհրաժեշտ միջոցներ չձեռնարկվեն, ապա ստիպված է լինելու հունիսի 16-ից ժամանակավոր սահմանափակումներ կիրառել երրորդ երկրներից հայկական բուսասանիտարական հավաստագրերի ուղեկցությամբ դեպի Ռուսաստան ծաղիկների ներմուծման համար։

Ամենից շատ դիտված

23:52 Մեսին դարձավ ԱԱ եզրափակչին մասնացկած ամենատարեց դաշտային խաղացողը
00:07 ԵՄ-ն արգելել է ոչնչացնել չվաճառված հագուստներն և կոշիկները
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
21:40 Մոսկվան կարձագանքի, եթե Կորեայում Typhon համակարգ տեղակայվի
00:15 Իսպանիա -Արգենտինա․ 1-ին խաղակեսն ավարտվեց 0-0
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին