Արտաքին 3 տարի առաջ - 14:19 10-04-2023

Մոլորվել են ադրբեջանական բանակի երկու զինծառայողներ

Եղանակային անբարենպաստ պայմաններում սահմանափակ տեսանելիության պատճառով Ադրբեջանի Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Շահբուզի շրջանում մոլորվել են ադրբեջանական բանակի երկու զինծառայողներ: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով պաշտպանության նախարարությանը տեղեկությունը։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ զինծառայողների որոնողական աշխատանքների հետ կապված ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ:

Ամենից շատ դիտված