Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 16:40 07-04-2023

«Հետո, հետո»․ Արթուր Դավթյանը հրաժարվեց խոսել ՔՊ-ականների հանդեպ ունեցած կաշկանդվածության մասին

Ինչպես արդեն հայտնել ենք, դատավորներն այսօր ընդհանուր ժողով են հրավիրել, որի օրակարգում Բարձրագույն դատական խորհրդի երկու դատավոր անդամի ընտրության հարցն է։ Վերաքննիչ քրեական դատարանից Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի 2 թեկնածու է առաջադրվել։ Մեկը Արշակ Վարդանյանն է, մյուսը՝ Ռուբիկ Մխիթարյանը։

Ժողովի մեկնարկից առաջ լրագրողները լրագրողները Վճռաբեկ դատարանի նորանշանակ դատավոր Արթուր Դավթյանից հետաքրքրվեցին՝ ինչպե՞ս ստացվեց, որ ՔՊ-ից դուրս գալուց անմիջապես հետո նշանակվեց դատավոր և արդյո՞ք իրենա անկաշկանդ է զգում։ Դավթյանը, սակայն, խուսափեց պատասխանել հարցին․ «Հետո, հետո»։