Ներքին 3 տարի առաջ - 13:00 06-04-2023

Ավինյանի կսմթոցը Սուքիասյանին

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հարմար առիթը բաց չի թողնում Խաչատուր Սուքիասյանից վրեժ լուծելու։

Հերթական առիթը մետրոպոլիտենի գծերի վրա տեղի ունեցած փլուզումն էր, որի պատճառով մետրոպոլիտենն արտակարգ ռեժիմով էր աշխատում։

Մասնավորապես, Ավինյանը գործակարգավարական նիստին հայտարարեց, որ մետրոյում կարող էին զոհեր լինել, հետևաբար ամենախիստ ձևով պատժել մեղավորներին։

Ավելի վաղ մամուլը գրել էր, որ «Երևանի ալրաղացում» բունկերի քանդման աշխատանքների կատարման ժամանակ բեկորներն ընկել են մետրոպոլիտենի գծերի վրա, ինչից մետրոպոլիտենի աշխատանքը դադարեցվել է։

Իսկ ալրաղացը ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Սիլ կոնցեռնինն» է։

Ուստի՝ Ավինյանի խիստ քննադատությունը և կոշտ հրահանգը պատահական չէ, թերևս նա այսպես մի թեթև սիրտը հովացնում է՝ կսմթելով Սուքիասյանին, որ հանկարծ չհամարձակվի Երևանի ավագանու ընտրություններին իր ընտրվելուն խանգարի։