Ներքին 4 տարի առաջ - 14:16 02-07-2022

Տիգրան Ավինյանը ձեռնո՞ց է նետում Խաչատուր Սուքիասյանին․ Հակոբ Ճաղարյան

ՀՀ վարչապետի նախկին խորհրդական, քաղաքացիական և ռազմական ավիացիայի օդաչու, ավիացիոն ոլորտի կառավարիչ Հակոբ Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է հրապարակել՝ «Տիգրան Ավինյանը ձեռնո՞ց է նետում Խաչատուր Սուքիասյանին» վերտառությամբ։

Նա գրում է․ «Մի քանի օր առաջ ՖԲ-ում լայվերով բլոգերություն անող մի երիտասարդ, որը, իր բլոգն անվանելով «Ընտրում եմ հայկականը», հաջողությամբ հայրենասիրություն ա վաճառում հանրությանը, մի լայվ էր «նվիրել» Խաչատուր Սուքիասյանին պատկանող «Ֆլայ Ուան Արմենիա» ավիաընկերության՝ իր պնդմամբ, շատ վատ աշխատանքին: Ու որպես եզրակացություն` «չգնեք Ֆլայ 1 Արմենիայի» տոմսերը:

Ես էս «բլոգերի» պատվիրատուին պարզ պատկերացնում եմ՝ միայն ի դեմս նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի:
Ինչու՞... Երկար են շղթան ու պատմությունը: Բայց գործելաոճը նույնն ա:

2018 թվից թրաշամանուկի կադրը ջանք չի խնայել՝ ոչնչացնելու ՀՀ ավիացիոն իշխանություններում նախկինից մնացած ժառանգությունը: Նույն` հակաքարոզի մեթոդներով ոմն Armen D-yan փորձում էր «Արմենիա» ավիաընկերության օդանավի բազկաթոռի թիկնակին ամրացված սեղանիկի փականի տակի մի փոքր պոկված պլաստմասսայից լենտի ֆոտոն ֆեյսբուքում տարածելով ու համեմելով դա օդանավում կանգնած ուղևորների առկայությամբ, ուղեկցորդուհիների վրացի լինելով, ուտելիքը Վրաստանի արտադրության լինելով՝ վայնասուն գցի, թե մի թռեք հայկական օդանավերով:

Էն ժամանակ ես՝ դեռ որպես իրավասու պաշտոնյա, հետաքննություն արեցի ու ապացուցեցի, որ 132 տեղանոց օդանավում եղել են 131 ուղևոր և ոչ ավել, ուղեկցորդները միայն Թբիլիսի-Երևան հատվածում հայերեն չեն խոսել։ Հետո նաև պարզեցի էս Armen D-yan-ի (որը էդ շուխուռից հետո ինքնամաքրվեց ֆեյսբուքից) կապը ՔԱԿ նախկին ղեկավարի՝ էն ժամանակ դեռևս զուգընկերոջ ու մի շարք ՔՊ-ականների հետ:

Էն ժամանակ, երբ ՌԴ-Վրաստան օդային փոխադրումները դադարեցվեցին Պուտինի հրամանով, ես առաջին ժամերի ընթացքում կազմակերպեցի դրանք Հայաստանով կատարելու պրոցեսը: «Արմենիա» ավիաընկերությունը, լինելով վրացական “Georgia AIrways”-ի դուստր ձեռնարկությունը, օգտվեց ընձեռնված հնարավորություններից ու իրենց իսկ Թբիլիսի-Մոսկվա երթուղին սկսեց կատարել Երևանում տարանցիկ վայրէջքով: Ավիաընկերության թռիչքները կրկնապատկվեցին: Էս փաստը չէր կարող չանհանգստացնել ՀՀ կողմից սուբսիդավորմամբ RyanAir կոնցեպտով տառապող, ANIF հիմնադրամի նախագահ, հետագայում նաև քովիդի պարետ և կանանց իրավունքների պաշտպան երիտասարդին:

Զարգացող «Արմենիան» կարող էր լուրջ խոչընդոտ հանդիսանալ օտարերկրացիներին սուբսիդավորման խնդրում:
Ու մեթոդներն էլ են հասկանալի` ուրիշ ձև չգիտեն, էդքանա խելքները։ Հիմա արագ տեմպերով զարգանումա հայ-մոլդովական «Ֆլայ Ուան Արմենիան»: Ընկերությունը մի քանի ամսում ավելի շատ ուղղություններ է սկսել շահագործել, քան «Արմենիային» հաջողվել է մի քանի տարում: «Ֆլայ 1»- ը կարողանում է նույնիսկ եվրոպական թռիչքներ իրականացնել ՀՀ ավիացիոն իշխանությունների` ԵՄ «սև ցուցակում» գտնվելու պայմաններում: Ընդ որում՝ առանց միջազգային կարգավորումների խախտման: Եվ առանց պետական ներդրումների:

Դրան զուգահեռ՝ պետքա սկսի իր գործունեությունը «Ֆլայ Արնան»: Ավիաընկերություն, որը հիմնվել է վերոնշյալ երիտասարդի գլխավորած «Հայաստանի Ազգային Հետաքրքրությունների Հիմնադրամ» կառույցի (ANIF) և «Air Arabia»-ի հետ համատեղ: Եվ որտեղ վերոնշյալ բազմաֆունկցիոնալ երիտասարդը նույնպես ներգրավված է ամենաղեկավար ղեկավարությունում: Իսկ արագ զարգացող և Եվրոպայի մուտքի բանալին գտած «Ֆ 1 Արմենիան» իրեն խանգարում է:

Ու նորից դեղին մամուլ, վատ սպասարկում, օնլայն գրանցում, ուղեկցորդները ռուս են.... լրիվ նույն սցենարը...յա՛խք․․․
Ձեր գովերգած` ամենաբարձր ամբիոնից «խնամոնք եկա՜ն», «աչքերիս չեմ հավատո՜ւմ»։ RyanAir-ը օնլայն չէ՞ր գրանցումն անց կացնում:

«Ֆ1 Արմենիա»-ն ուղևոր չի թողել Սոչիում, ինչից բողոքում էր յուրօրինակ սանրվածքով «բլոգերը»: Իսկ RyanAir-ը տասնյակներով ա Երևան վերադարձող հայերի թողել Եվրոպայում: Նրանց ուղեկցորդները հայերե՞ն էին խոսում, թե՞ ուտելիքն էր SAS ֆուդ կորտից: Մի խոսքով` ես էս «բլոգ» կոչվածի տակ հստակ տեսնում եմ լկտիացած Ավինյանի մարտահրավերը Հայաստանի ամենակազմակերպված և ամենաոչկրիմինալ օլիգարխին։ Էսքանը»։

Ամենից շատ դիտված

14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան