Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 20:17 09-11-2022

Ովքեր են դատի տվել Խաչատուր Սուքիասյանին, և ումից է պատիվ պահանջել պատգամավորը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, օրեր առաջ հայտնել էր, որ «TV 5» հեռուստաընկերության լրագրողի նկատմամբ ոչ պատշաճ վարքագծի համար դատական հայցով դիմել է դատարան՝ ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի դեմ։

Oragir.News-ը «Դատալեքս» տեղեկատվական համակարգի միջոցով փորձել է ճշտել, թե ովքեր են դիմել դատարան՝ ընդդեմ Խաչատուր Սուքիասյանի, և ումից է պատիվ պահանջել Խաչատուր Սուքիասյանը։

Ըստ այդմ՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն է հայց ներկայացրել ընդդեմ Սուքիասյանի՝ զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելու և պատվին ու արժանապատվությանը պատճառված վնասը հատուցելու պահանջով։

Հիշեցնենք՝ Սուքիասյանը Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել էր, թե Սարգսյանը միլիոնավոր գումարներ է տանուլ տվել խաղատներում։ Պաշտոնաթող նախագահի փաստաբան Ամրամ Մակինյանը պնդում էր, որ իշխող ուժի պատգամավորն իր հայտարարությունը հաստատող որևէ փաստ չի կարող ներկայացնել։

Այս հայցով մի քանի նիստ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում նշանակված է եղել, սակայն վեճը դեռ լուծված չէ։

Նույն՝ զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելու և պատվին ու արժանապատվությանը պատճառված վնասը հատուցելու պահանջով ընդդեմ Սուքիասյանի 2021 թ․-ին հայց էր ներկայացրել նաև «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը։

Հայցի համար առիթ էր դարձել Խաչատուր Սուքիասյանի՝ ԱԺ ամբիոնից արած հայտարարությունը, թե Գևորգյանը երբեք բիզնես չի արել, բայց «մի 100 միլիոն դոլարի տեր ա»։ «Մեկդ չի հարցնում որտեղից իրան դա, միայն կենտրոնում 57 սեփականության իրավունք ունի, ով ա էդ իրավունքը տվել»,-ասել էր Սուքիասյանը։

Այս վեճը դատարանը լուծել էր հօգուտ Սուքիասյանի՝ մերժելով հայցը։

Խաչատուր Սուքիասյանն իր հերթին դատական կարգով պատիվ է պահանջել ՀՀԿ-ական Արման Սաղաթելյանի կրտսեր եղբորից՝ Վազգեն Սաղաթելյանից՝ պահանջելով հրապարակայնորեն ներողություն խնդրել և զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքել, ինչպես նաև փոխհատուցում վճարել։ Այս հայցով դեռևս դատական նիստ չի հրավիրվել։

Սուքիասյանը նաև հայց էր ներկայացրել «Մեդիա Պլյուս» կամ «yerevan.today» լրատվական կայքի դեմ՝ «Զգուշացեք. Խաչատուր Սուքիասյանի բենզինը փչացնում է մեքենաները. Դեժավյու» հոդվածի համար։

Նույն հոդվածը արտատպելու համար Սուքիասյանը հայցեր էր ներկայացրել news.am, asekose.am, armday.am, yerkir.am, 168.am և pastinfo.am լրատվամիջոցների դեմ։

Նշենք, որ «yerevan.today»-ի դեմ ներկայացված հայցը մասնակի բավարարվել էր, իսկ մյուս լրատվամիջոցների դեմ հայցերը կարճվել էին՝ հայցվորի կողմից հայցադիմումը հետ վերցնելու պաստով պայմանավորված։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան