Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 23:46 03-04-2023

Աբովյանում բախվել են Opel-ն ու BMW-ն. կան վիրավորներ․ shamshyan.com

Այսօր՝ ապրիլի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:50-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Ռոսիա և Է. Ավագյան փողոցների խաչմերուկում, բախվել են BMW և Opel Astra մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն: Վիրավորներից 2-ին ավտոմեքենայից դուրս են բերել պարեկները և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Բժիշկները, մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել: Դեպքի վայր է ժամանել Աբովյան խոշորացված համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանը:

Բախման հետևանքով BMW-ն կոտրել է ճանապարհին տնկված եղևնին, կոտրել է երթևեկությունը կարգավորող ցուցանակը, դուրս եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և հայտնվել կանաչ գոտում՝ եղևնիների մոտ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը: