Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 21:20 20-12-2023

Արմավիրի մարզում բախվել են BMW-ն ու Opel-ը․ կան վիրավորներ․ shamshyan.com

Երեկ՝ դեկտեմբերի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 15։00-ի սահմաններում Երևան Արմավիր ավտոճանապարհի M5 հատվածում` Արշալույս գյուղի վարչական տարածքում բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ 66-ամյա Գառնիկ Ա․-ի վարած Opel մակնիշի և 38-ամյա Արգամ Մ․-ի վարած BMW մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի վարորդն ու BMW-ի ուղևոր, Արմավիրի մարզի բնակիչ 65-ամյա Հայկ Մ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
​​​​​​
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։