Ուղիղ եթեր
Արտաքին 3 տարի առաջ - 19:00 03-04-2023

Վրաստանի ուկրաինացման ծրագիրը կրկին ձախողվել է. Ղարիբաշվիլի

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ որևէ մեկը մտադիր չէ Ուկրաինայում կանգնեցնել պատերազմը, իսկ Վրաստանին Ռուսաստանի դեմ պատերազմի մեջ ներքաշելու փորձերը ձախողվել են։ Այս մասին տեղեկացնում է վրացական Новости-Грузия լրատվական գործակալությունը։

Ղարիբաշվիլին ընդգծել է, որ ներկայումս աշխարհում իրավիճակը շատ ծանր է։ Նրա խոսքով՝ երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո Եվրոպայում նման մարտահրավեր չի եղել։ Նրա խոսքով՝ Վրաստանի ուկրաինացման և երկրում Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացելու թշնամիների ծրագրերը ձախողվել են։

«Մենք խոսում ենք այն մասին, թե ինչ է կատարվում Ուկրաինայում, և տեսնում ենք, որ պատերազմը պարզապես չի դադարում, և Ուկրաինայի տարածքի 20%-ից ավելին վերածվել է պոլիգոնի ու ավերիչ պատերազմ է ընթանում։ Քաղաքներ, գյուղեր, թաղամասեր հողին են հավասարվել, ու չկա մեկը, որ կանգնեցնի այն։ Այն ծրագիրը, որը կար մեր դեմ՝ ուկրաինացման պլանը, այն երկրորդ պոլիգոնի վերածելու ծրագիրը, իհարկե, կրկին ձախողվել է մեր թշնամիների մոտ»,- հայտարարել է նա։

Հիշեցնենք, որ Վրաստանի կառավարության ղեկավարը արդեն մի քանի ամիս է ինչ հայտարարում է, որ Վրաստանին փորձում են ներքաշել Ռուսաստանի դեմ պատերազմի, որպեսզի երկիրը դառնա երկրորդ ճակատ։ Վրաստանի իշխանությունները մեղադրում են ուկրաինական իշխանություններին, վրացական արմատական ​​ընդդիմությանը և որոշ արևմտյան ուժերի՝ այս պլանն իրականացնելու փորձի մեջ։

Միևնույն ժամանակ ԱՄՆ-ն ու ԵՄ-ն բազմիցս հայտարարել են, որ երբեք նման նպատակ չեն հետապնդել։ Կիևը նույնպես բազմիցս հայտարարել է, որ չի ցանկանում Վրաստանին ներգրավել պատերազմի մեջ։

Վրաստանի ընդդիմությունն իր հերթին հայտարարել է, որ երկրորդ ճակատ բացելու մասին հայտարարություններն իշխանությունները օգտագործում են բնակչությանը վախեցնելու և իշխանությունը պահպանելու նպատակով։ Վրացական ընդդիմությունը նաև ուշադրություն է հրավիրում այն ​​փաստի վրա, որ պատերազմի թեմայով իրենց ելույթներում կառավարությունը փորձում է չքննադատել Ռուսաստանին։

Ամենից շատ դիտված

22:00 ՌԴ-ում Փաշինյանին հիշեցրին, որ ինքն այլևս լեգիտիմ չէ
13:17 Գագիկ Ծառուկյանը կենդանիների բոլոր փաստաթղթերը ունեցել է. Իվետա Տոնոյանը՝ առգրավված կենդանիների մասին
22:30 5 անշարժ գույք, 54.1 մլն անկանխիկ, 14.3 մլն կանխիկ, 96 մլն եկամուտ. ՍԴ նախագահի և նրա կնոջ ունեցվածքը
20:53 Այժմ ամեն բան վերջացած է․ Նեյմարը հեռացավ Բրազիլիայի հավաքականից
20:05 Ծառուկյանի տանը պահվող կենդանիներին քնեցրել են խուզարկության ընթացքում
09:30 Ծառուկյանի փլուզվող մեղադրանքը կամ լուծարել աուդիտի ինստիտուտը
19:56 Բալես, կյանքը շատ արագ է հոսում, շտապիր ապրել. Արտաշես Ալեքսանյանի վերջին խոսքերը՝ Դիանա Գրիգորյանին
20:16 Ծաղկաձորում կապարակնքվել են Գագիկ Ծառուկյանին պատկանող հյուրանոցները
09:58 Չսպանված արջի մորթին կիսելու մտածողությունը շատ վատ արդյունքների կբերի. Անդրանիկ Թևանյանը՝ ՔԿՀ–ից
20:30 Ռուսաստանից հեռացավ, հիմա նորից գնում է. քաղաքացիները՝ Փաշինյանի այցի մասին. հարցում