Արտաքին 5 տարի առաջ - 15:28 01-09-2021

Եվրախորհրդարանականն իմ պետը չէ, իմ պետը վրաց ժողովուրդն է. Ղարիբաշվիլի

«Եվրախորհրդարանականն իմ պետը չէ, իմ պետը վրաց ժողովուրդն է». այսպես է պատասխանել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Եվրախորհրդարանի պատգամավոր Վիոլա ֆոն Կրամոնի հայտարարությանը: Նրա խոսքով, Եվրախորհրդարանի պատգամավորները չպետք է մակերեսային հայտարարություններ անեն:

«Եթե նրանք շահագրգռված են պարզելու իրավիճակը և հարցի էությունը, ապա պետք է պարզեն դա, ոչ թե մակերեսային հայտարարություններ անեն: Ինձ համար միևնույն է՝ ով ինչ է ասել, ես ասում եմ մեր ժողովրդին, որ դա վարկ էր, և մենք հրաժարվել ենք լրացուցիչ վարկեր վերցնելուց»,- հայտարարել է Ղարիբաշվիլին:

Եվրախորհրդարանի պատգամավոր Վիոլա ֆոն Կրամոնը հայտարարել է, որ Վրաստանի կառավարությունը չի կատարել ԵՄ միկրոֆինանսական աջակցության երկրորդ տրանշի ստացման պայմանները և հետևաբար չի կարող հրաժարվել մի բանից, ինչը ստանալու իրավունք չուներ: Այս մասին գրում է Վրաստանի հանրային հեռարձակողը:

Ամենից շատ դիտված

13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան