«Հետք»-ը, շարունակելով սննդամթերքի փորձաքննությունների շարքը, 2023թ. մարտի 2-ին փորձաքննության է ներկայացրել շուկայում լայն սպառում ունեցող կաթնաշոռի 10 նմուշ։
Ընդհանուր 10-ից միայն 2-ն են համապատասխանել սահմանված նորմերին։ Դրանք են «Թամարա» և «Անի» ապրանքանիշերի կաթնաշոռները։
Մարտի 2-ին
«Հետք»-ը փորձաքննության էր ներկայացրել նաև տեղական արտադրության թթվասերի 10 նմուշ, որոնց արդյունքը հրապարակվեց ավելի ուշ քան կաթնաշոռինը։ Նմուշներից 4-ում հայտնաբերվել է խախտում, մասնավորապես՝ աղիքային ցուպիկ և խմորասնկերի բարձր քանակ։
Oragir.News-ի հետ զրույցում Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հանրային իրազեկման բաժնի պետ Անուշ Հարությունյանը՝ անդրադառնալով հետքի ուսումնասիրությանը և ՍԱՏՄ-ի կողմից իրականացված քայլերին ասաց, որ ստուգումներն արդեն ավարտվել են։
«Ստուգոմներն արդեն ավարտվում են, մնում է, որ լաբարատորիայի պատասխանները լինեն, հենց լինեն կհրապարակենք»,- ասաց Հարությունյանը։
Հիշեցնենք ավելի վաղ Հարությունյանը մեզ տեղեկացրել էր, որ միայն իրենց ստուգումներից հետո կարող են որոշում կայացնել արտադրատեսակների կասեղցման վերաբերյալ։
Արդեն մի քանի շաբաթ է, ինչ
Oragir.News-ը պարբերաբար կապ է հաստատում ՍԱՏՄ-ի հետ, բայց սպառիչ որևէ պատասխան չի ստանում։