copy image url
Արտաքին Ներքին 8 ամիս առաջ - 12:00 27-03-2023

Ալիևի վարչակազմը արցախցիներին կրկին հրավիրում է Բաքու՝ «վերաինտեգրվելու հարցով շփումները շարունակելու»

Ադրբեջանի նախագահի աշխատակազմը կրկին Արցախի բնակչության ներկայացուցիչներին հրավիրել է Բաքու՝ այսպես կոչված «վերաինտեգրվելու հարցով շփումները շարունակելու»։ Այս մասին տեղեկացնում է Ադրբեջանի նախագահականի մամուլի ծառայությունը։

«Ադրբեջանի նախագահի աշխատակազմը, ի շարունակություն մարտի 1-ին Խոջալու քաղաքում տեղի ունեցած հանդիպման և մարտի 13-ի հրավերի, ևս մեկ անգամ հրավիրում է Ղարաբաղի հայ համայնքի ներկայացուցիչներին ապրիլի առաջին շաբաթվա ընթացքում Բաքվում հանդիպում անցկացնել՝ քննարկելու վերաինտեգրման հարցերը, ինչպես նաև Ղարաբաղում ենթակառուցվածքային ծրագրերի իրականացումը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ մարտի 13-ին Ադրբեջանի նախագահականը կրկին արցախցիներին հրավիրել էր Բաքու, սակայն Ստեփանակերտը չէր ընդունել հրավերը։

Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների առաջին հանդիպումը կայացել էր այս տարվա մարտի 1-ին՝ Արցախի Իվանյան (Խոջալու-խմբ) բնակավայրում։ Հայկական կողմի հայտարարության համաձայն՝ հանդիպման ժամանակ քննարկվել էր Բերձորի միջանցքով մեքենաների անխափան երթևեկությունը վերականգնելու և միջանցքի նպատակային օգտագործման փաստը հաստատելու, ինչպես նաև էլեկտրաէներգիայի և գազի անխափան մատակարարման և Դրմբոնի և Կաշենի հանքավայրերում Ադրբեջանի ներկայացուցիչների կողմից շրջակա միջավայրի մոնիթորինգ իրականացնելու հնարավորութունը։

Հանդիպման վերաբերյալ ադրբեջանական կողմը հայտնել էր, որ քննարկումներ են տեղի ունեցել Արցախի բնակիչների՝ Ադրբեջանին վերաինտեգրվելու վերաբերյալ։

Արցախի իշխանությունները բազմիցս հայտնել են, որ չեն հրաժարվում Բաքվի հետ բանակցություններից, սակայն շեշտում են, որ բանակցությունները հնարավոր են միայն իրավահավասարության պայմաններում և բացառում են Ադրբեջանի կազմ ինտեգրվելու հնարավորությունը։

Ամենից շատ դիտված

20:21 Պատկերացրեք՝ պոռնոգրաֆիկ նյութ լիներ․ Սամվել Մարտիրոսյանը՝ krtadarak․am կայքը կոտրելու մասին
18:53 Այսօր Արարատ լեռն անգամ խանգարում է նիկոլներին. Մերուժան Տեր-Գուլայանի 75-ամյակն է
18:30 Գեներացնում են պոռնոգրաֆիկ տեսանյութ ու շանտաժի ենթարկում․ Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է
10:15 Բակում կանաչիները ցանել եմ․ աջակցություն ստանամ, ժենգյալով հաց կթխեմ․ արցախցի
19:00 Ինքնիշխանության բարձրացո՞ւմ, թե՞ գահավիժում. ՀԱՊԿ-ն բոյկոտելու հակառակ կողմը
22:49 Ավտոկայանատեղերի վճարի թանկացումը հակասահմանադրական ու հակաօրինական է
12:54 Որդիս զանգել էր, 2 բառ հասցրեց հոր հետ խոսել․ Ջերմուկից գերեվարվածի մայր 
09:00 Ալեն Սիմոնյանը կասկածի տեղիք տվեց, որ Փաշինյանը կարող է կոտրվել 
23:04 Դպրոցում էի, երբ պատերազմը սկսվեց. քույրիկիս հետ վազել ենք նկուղ. արցախցի 13-ամյա աղջկա պատմությունը
14:09 2024-ի աշխատանքային օրերը կմեկնարկեն հունվարի 3-ից․ Փաշինյանը սխալվել էր