Արտաքին 3 տարի առաջ - 17:00 01-03-2023

Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հաջորդ հանդիպումները կարող են կայանալ Բաքվում, Գյանջայում, կամ Աղդամում. ադրբեջանական իշխանամերձ լրատվականը մանրամասներ է հայտնել

Ադրբեջանի իշխանությունների քարոզչամեքենան՝ Haqqin.az լրատվականը, սեփական աղբյուրներին հղումով անդրադարձել է Արցախի և Ադրբեջանի ներակայացուցիչների միջև կայացած բանակցություններին և մանրամասներ է հայտնել դրանց վերաբերյալ։

Լրատվամիջոցը տեղեկացնում է, որ Ադրբեջանի և Արցախի ներկայացուցիչների հաջորդ հանդիպումները կարող են կայանալ Բաքվում, Գյանջայում կամ Աղդամում։

Հաղորդվում է, որ Ադրբեջանի մեջլիսի պատգամավոր Ռամին Մամեդովը նշանակվել է Արցախի հայ բնակչության հետ շփումների պատասխանատու։

Հրապարակման համաձայն՝ Մամեդովն այսօր Արցախի Իվանյան բնակվայրում (Խոջալու-խմբ) տեղակայված ռուսական խաղաղապահ կոնտինգենտի շտաբում հանդիպում է ունեցել Արցախի բնակչության ներկայացուցիչների հետ։ Նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկումներ են տեղի ունեցել Արցախի բնակիչների՝ Ադրբեջանին վերաինտեգրվելու վերաբերյալ՝ համաձայն այդ երկրի սահմանադրության և օրենքների։

Ադրբեջանական կողմը հայտնում է, որ Արցախի բնակչության հետ շփումները կշարունակվեն։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Oragir.News-ը, այսօր Արցախի, Ադրբեջանի և ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատարության միջև կայացած եռակողմ հանդիպման ժամանակ քննարկվել էր Բերձորի միջանցքով մեքենաների անխափան երթևեկությունը վերականգնելու և միջանցքի նպատակային օգտագործման փաստը հաստատելու հարցը։ Կողմերը քննարկել են նաև էլեկտրաէներգիայի և գազի անխափան մատակարարման հարցը, ինչպես նաև Դրմբոնի և Կաշենի հանքավայրերում Ադրբեջանի ներկայացուցիչների կողմից շրջակա միջավայրի մոնիթորինգի հնարավորությունը։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին