Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 18:49 23-03-2023

Առաջարկություն եմ ներկայացրել համայնքի ղեկավարին զերծ մնալ Ճերմակ հիվանդանոցի հուշարձան շենքը օտարելուց․ Գյումրու ավագանու անդամ

Գյումրու ավագանու անդամ Կարեն Մալխասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Առաջարկություն եմ ներկայացրել համայնքի ղեկավարին զերծ մնալ Ճերմակ հիվանդանոցի հուշարձան շենքը օտարելուց։

Հաշվի առնելով Գյումրու բնակիչների արձագանքները և հետաքրքրվածությունը Ճերմակ հիվանդանոցի հուշարձան շենքի ճակատագրի հետ կապված և ավագանու լիազորությունները իրացնելու անհրաժեշտությունից ելնելով, մեր թիմը մասնագիտական քննարկում և վերլուծություն է կատարել, որի արդյունքում մեզ մոտ ամրապնդվել է կարծիքը, որ հուշարձան շենքի օտարման մասին ավագանու որոշման և ոլորտը կարգավորող նորմատիվ իրավական ակտերի միջև առկա է ակնհայտ հակասություններ։ Վերլուծությունից հետևում է, որ

1․ վիճահարույց է տեղական նշանակության հուշարձան շենքի օտարման մասին ավագանու որոշումն առնվազն հողամասի մասով։ Բացի այդ՝ որոշման մեջ նշված չէ օտարման նպատակը, ապագա սեփականատիրոջ նկատմամբ կիրառվելիք սահմանափակումներն ու պարտավորությունների ծավալը, այդ թվում՝ հուշարձանը վերականգնելու, պահպանելու, ներդրումներ կատարելու և այդ մասով համապատասխան պայմանագիր կնքելու ու դրա էական պայմանները սահմանելու մասով․

2․ վիճահարույց է հուշարձանի օտարման հիմնավորումներն ու նպատակը, առանց դրա օտարման՝ համայնքի կողմից սահմանաված կարգով դրա ամրակայման, նորոգման, վերակագնման և տարածքի բարեկարգման աշխատանքները չկազմակերպելու հնարավորությունը բացառելու հանգամանքը․ Պահպանված չէ օրենքով սահմանված՝ հուշարձանի օտարման ընթացակարգը/հուշարձանի օտարման դեպքում հուշարձանի սեփականատերն այդ մասին նախապես տեղեկացնում է լիազորված մարմնին, որը չի իրականացվել, ինչը հաստատվում է լիազոր մարմնի մեզ ուղարկված պատասխան գրությամբ/․

3․ Մեր տեղեկատվությամբ՝ հուշարձան շենքը ներառված չի եղել Գյումրի համայնքի սեփականությունը հանդիսացող գույքի կառավարման տարեկան ծրագրում։ Նշված հարցերի վերաբերյալ պարզաբանում ստանալու համար մենք դիմել ենք լիազոր մարմնին և ըստ այդմ առաջարկություն է ներկայացվել համայնքի ղեկավարին զերծ մնալ հուշարձան շենքը օտարելուց, մինչև լիազոր մարմնից վիճահարույց հարցերի վերաբերյալ վերջնական դիրքորոշում ստանալը»։

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան
09:57 Հնդկաստանի մայրաքաղաքի բազմահարկ շենքերից մեկում hրդեհ է բռնկվել. զոհեր ու վիրավորներ կան

Ձեզ գուցե հետաքրքրի