Ներքին 3 տարի առաջ - 12:33 04-03-2023

Ճերմակ հիվանդանոցը կարող է օտարվել առանց ավագանու ու նախարարության համաձայնության

Գյումրու Շիրակացի 162 հասցեում գտնվող տեղական նշանակության հուշարձան շենքը, որը հայտնի է Ճերմակ հիվանդանոց անունով ավագանին որոշում է կայացրել աճուրդով օտարելու մասին, սակայն որոշումը կայացվել է առանց ԿԳՄՍ նախարարության հետ համաձայնեցման։

Գյումրու ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Կարել Մալխասյանը Oragir.News-ի հետ զրոյցում ասաց, որ գնորդը հայտնի չէ, թեև ավագանու նիստի ժամանակ հայտարարեցին, որ գնորդ չկա։

«Ինձ հայտնի չէ, որ գնորդ կա, սակայն շենքը գտնվում է Գյումրիի պատմական կենտրոնում ու հսկայական տարածք է զբաղեցնում, հետևապես հնարավոր չէ, որ չլինի»։

Նա նշեց, որ ավագանին պետք է որոշում կայացներ, որ աճուրդով այդ գույքը օտարվի, միայն այդ որոշումից հետո համայնքապետարանը իրավունք կունենար հայտարարություն տալ աճուրդի մասին։

«Թեև հիմա որոշումը կայացվել է, բայց աճուրդի հայտարարությունը չի եղել։ Մենք մտահոգված ենք եղել գույքի ճակատագրով, քննարկել ենք բայց մեզ ոչ մի անգամ տեղյակ չեն պահել, թե ինչ մտադրություն կա, որովհետև ոչ մի անգամ մտադրություն չի եղել օտարելու, ինչի վառ ապացույցը վարձակալության հետ կապված հանրային քննարկում կազմակերպելն է։ Բայց դրանից հետո վարձակալության չտվեցին, հիմա, ի զարմանս մեզ, նախագիծ է բերվել, որ նպատակահարմար են գտել աճուրդով օտարելու»։

Մալխասյանի կարծիքով՝ այստեղ և իրավական խնդիր կա, և բարոյական։ Իրավականն այն է, որ եթե հուշարձան- շենք է, ապա պետք է տեղյակ պահվի նախարարությանը։

«Ես այդ հարցը բարձրացրեցի, ասացին, որ նման ընթացակարգ չկա, հետո էլ կարող են տեղյակ պահել, բայց ըստ էության, հաջորդ օրը ես դիմել եմ ԿԳՄՍ նախարարություն, այնտեղից պատասխանել են, որ որոշումը կայացվել է առանց լիազոր մարմնի համաձայնության։ Պարզաբանման համար դիմել եմ համայնքապետարան։ Բարոյական խնդիրն այն է, որ այդ ծավալի գույք մենք չունենք համայնքի պատմական կենտրոնում, սա պատմական նշանակության շենք է և ցանկալի է, որ թափանցիկություն և հաշվետվողականություն ապահովելու համար նաև աճուրդով օտարման համար հանրային քննարկում կազմակերպվի և մարդիկ իրենց կարծիքը հայտնեին»։

Հարցրինք, թե եթե վարձակալներ կային, ապա ինչու շենքն այդպես էլ վարձակալության չտրվեց։ Մալխասյանը նշեց, որ հայտի չէ։

«Ինձ հայտնի է, որ վարձակալները չեն հրաժարվել շենքը վարձակալելուց։ Գյումրիի գլխավոր ճարտարապետն ասում է, որ չեն համապատասխանել, բայց եթե չէին համապատասխանում , ապա ինչու ևս 10 օր կամ մեկ ամիս վարձակալության հայտարարությունը չի պահպանվել, գուցե այլ մարդիկ հայտնվեին։ Այսօր օտարման պատճառն այն է, որ դրա պահպանումը ծախսատար է, որ գույքը չի շահագործվում, քայքայվում է, մինչդեռ, մենք հնարավորություն ունեինք այն վարձակալության տալու, որի արդյունքում շենքը կվերակառուցվեր ու կվերանորոգվեր»։

Հարցին, թե եթե աճուրդի մասին հայտարարությունը բացակայում է, ապա ինչպես կարելի է վստահություն ունենալ, որ շենքի գնորդը պետք է ապարտավորվի դրա նախնական նշանակությամբ օգտագործելը՝ նա նշեց, որ այս հարցը նույնպես բարձրացվել է վարձակալության տալու ընթացքում։

«Եթե օտարման համար նույնպես հանրային քննարկում լիներ՝ կքննարկվեր նաև նպատակային նշանակությամբ օտարելու հարցը, քանի որ այն կարող է օգտագործվել որպես հիվանդանոց, թեկուզ մասնավոր։ Շենքն 100 տարվա պատմություն ունի, այն կարող էր դառալ շենք- թանգարան և մենք հպարտանալու առիթ կունենայինք, որ 100 տարվա հիվանդանոց ունեք, որը գրոծում է մինչ օրս, բայց այս դեպքում այդ նպատակայնության նշանակությունը օտարման հարցը նույնպես բաց է մնում»։

Նշենք նաև, որ շենքը գնահատվել է 1 միլիարդ 100 միլիոն դրամ։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան