Բա որ նա կեղծիքի հիմնադիրն էր, ինչո՞ւ էիր 2008-ին «Լևոն, Լևոն…» գոռում. Դավիթ Կարապետյան
copy image url

Բա որ նա կեղծիքի հիմնադիրն էր, ինչո՞ւ էիր 2008-ին «Լևոն, Լևոն…» գոռում. Դավիթ Կարապետյան

Ներքին Միտք 5 ժամ առաջ - 13:29 08-06-2025
Միջազգայնագետ, քաղաքական վերլուծաբան Դավիթ Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումը.

Նիկոլաքաոս. դեմագոգն ու դեմոսը…
Նիկոլաքաոսը շարունակվում է:

Վարչապետի ոգեղենիկ Ֆեյսբուքաստատուսագրությունը դարձել է կենսակերպ:
Լույսը բացվեց՝ խոհափիլիսոփայական զեղումներով, բարոյահոգեբանական լիրիկաներով ստատուսները «ճպցնում է» ֆեյսբուքի պատին ու հետևում, թե դեմոսն ինչպես է բանը գործը թողած ամբողջ օրը քննարկում, քննադատում, հայհոյում, անիծում ու պառակտվում:

Դրանից էքստազի մեջ է ընկնում, «կայֆ է բռնում», լիցքավորվում ու ստիմուլ ստանում:
Վերջինս այնքան ժամանակ ունի, որ երկրի առջև ծառացած լուրջ խնդիրներն ու մարտահրավերները թողած՝ «դայաղ» է եղել Եկեղեցուն, «չամռվել» հոգևորականներին ու սոցցանցով եկեղեցու հետ կռվի բռնվել:
Զավեշտն էլ այն է, որ իր անդեմ, ամոռալ կերպարը թողած՝ եկեղեցականների բարոյականությունից, բարեվարքությունից, հոգևոր արժեհամակարգից է խոսում, իբր լյուստրացիա է անում, քննադատում է, ամոթանք տալիս, անգամ՝ պահանջներ դնում:

Մե «պատվախնդիր, օրինակելի, սուրբ, առաքինի ու պարկեշտ» տիպար, Աստծո պատվիրաններով առաջնորդվող հոյակապ անձնավորություն, Աստծո պարգև-պատվիրակ…
Ասած ժողովրդի՝ իր աչքի գերանը թողած ուրիշների աչքի չոփն է տեսնում:

Այնքան պադոշ, որ ասում է՝ «Կաթողիկոսի թեկնածուները պետք է անցնեն բարեվարքության ստուգում։ Այս հարցը մեկընդմիշտ պետք է լուծել» առանց ենթադրելու, որ ամեն երկրորդն իրեն է հարցնում.
բա դու ե՞րբ ես ստուգումներ անցնելու, ընդ որում նաև՝ առողջական ու հոգեբանական:

Էլ չեմ խոսում պետական պաշտոններ զբաղեցնողների, նախարարների ու պատգամավորների մասին:
Ախր թե դու, թե քո թիմակիցներից շատերը ձեր դիլետանտ, պատեհապաշտ ու ապիկար կերպարով, ապրածով, արածով ու չարածով ընդհանրապես պետական պաշտոնների չպետք է հավակնեիք, ուր մնաց՝ նշանակվեիք ու ղեկավարեիք:

Հետո պետք է ասի.
«Եթե պարզվի, որ իրոք Գարեգին Բ–ն խախտել է կուսակրոնության ուխտը եւ զավակ ունի, նա չի կարող լինել Ամենայն Հայոց Կաթողիկոս»։

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը պետք է հստակ պարզաբանի, արդյո՞ք Գարեգին Բ–ն խախտել է կուսակրոնության ուխտը եւ զավակ ունի։ Այս հարցը պետք է պարզաբանվի անհետաձգելիորեն»։
Բա իհարկե՛, 7 տարի շարունակ այս հարցը էական չէր, կարևորված չէր, իսկ հիմա օրվա հրամայական, օրհասական հարց է, պետք է անհետաձգելիորեն պարզաբանվի…
մանավանդ՝ ուրիշ կարևոր ու անհետաձգելի գործեր չկան:

Ա՛յ «ընկեր», դու նման հարցով պահանջ դնելու ու պատասխանը լսելու իրավունք քեզ վերապահում ես, բա որ հոգևորականը քեզ հարցնի՝ այլ կնոջ հետ կապվա՞ծ ես, կենակցել-շնացե՞լ ես, կնոջդ դավաճանել ես՝ պատասխանե՞լու ես…

Ստացվում է՝ դու քեզ վերապահում ես նման հարց տալ ու պահանջել պատասխան, բայց նույն հարցը քեզ տալու իրավունք չկա՞…
Ստացվում է՝ դու կարող ես տիկնոջդ հետ, ժամանակ առ ժամանակ, չապացուցված ու չհիմնավորված մեղադրանքներ հնչեցնել, անպատասխանատու հայտարարություններ անել ու պատասխանատվության չենթարկվել, բայց բոլորից ինչ որ բան պահանջե՞լ, առավել ևս՝ լռեցնե՞լ…

Ա՛յ «ընկեր», բան գիտես, ասա՛, անուն տուր…
կոմպրոմատ ունես (իսկ դու հաստատ ունես, դրա համար արխային ես, ձենդ տաք տեղից է գալիս, թեման էլ տաք ես պահում) հրապարկի՛ր:

Ինչ ես քեզ կոտրատում, ինչ մի անցել ես էկլեկտիկ, բուտաֆորիկ ու մետաֆորիկ մտքերով, հոգեցունց ինտրիգներով, դավադրապաշտական տեսություններով, ինսինուացիաներով,
անմեղության կանխավարկածներով համեմված ստատուսագրությանը:

Դեմ տալու բան ունես՝ դեմ տուր…
Այլապես՝ արածդ էժանագին մուտիտ-մանիպուլյացիա է, խոհանոցային բամբասանքի մակարդակի հերթական պարաժ:

Մանավանդ, դու այն մարդը չես, որ եթե նման բան էլ կա՝ եղեկեցու ռեպուտացիան չոտնահարելու, չխայտառակվելու համար
չմասսայականացնես դա, այլ եթե ինֆորմացիան հաստատ է ու ապացուցված՝ տրամադրես այն եկեղեցու բարձր իշխանությանը, ու քանի որ այն ներեկեղեցական դիսցիպլինար հարց է, թողնես նրանց ներքին որոշման կայացմանը:

Անհերքելի փաստերի պարագայում, միանշանակ որոշումը լինելու է հեռացումը, եթե իհարկե կաթողիկոսն անձամբ չհեռանա:

Չէ՜, ոնց կլինի չհանրայնացնել, չպախարակել, թշնամուն այդկերպ չուրախացնել, նրանց ջրաղացին ջուր չլցնել:
Ո՞նց կլինի եկեղեցու հետ հարցերը ներքին կարգով, խաղաղ կերպով լուծել…
Առավել ևս, որ այդկերպ ավելի հավանական է ուզածիդ հասնելը:
Ասածդ եթե ճիշտ է, «պրագոնդ» կանեիր, ինքն էլ՝ սուս-փուս, մի պատճառ մոգոնելով կգնար…

Չէ՜, դու այն որպես «կոմպրոմատ-զենք» պետք է օգտագործես, շանտաժ անես, ի լուր աշխարհի «պալիտ» անես ներքին խոհանոցային խնդիրները, «շակալներիդ, 6-նոցներիդ ու տասովչիկներիդ» պետք է «ֆաս» հրամանով լարես եկեղեցու ու եկեղեցականների դեմ, գործուղես այս ու այն եկեղեցի սադրանքներ հրահրելու:
Ախր ինտրիգանտիդ ձեռագիրը գիտենք, փորացավդ գիտենք.
ազատվել կաթողիկոսից, փոխարենն իր կամքով ու իր որոշմամբ, իր սրտին ու քիմքին հաճո, հլու-հնազանդ, ենթակա կամակատար մեկին կարգելն է:

Հաջորդիվ՝ չասեմ, թե ինչ տեղի կունենա Հայ առաքելական եկեղեցու հետ…
Ընդամենը կասեմ որ՝ «Փաշինյան-Փաշազադե» կոնսոլիդացիա-կոալիցիա-կոմբինացիայի արդյունքում կա՛մ կկազմականդվի եկեղեցին կա՛մ այն կդառնա, թույլ, անպաշտպան ստորադասված մի կառույց:
Փաշազադեն այսօր հենց այնպես չհայտարարեց, թե «վստահ եմ, որ Էջմիածնում և Երևանում մեր Ղազիաթը կվերականգնվի»:

Եվ հետո.
Այո՛, դու ճիշտ ես, որ ով-ով, առավել ևս՝ Գարեգին Բ֊ն կուսակրոն պետք է լինի։
Այո՛, վայ նրան, եթե նման բան կա:
Ինքս կարծում եմ, որ վերջինս բնավ սուրբ չէ:
Համենայն դեպս՝ հազար ու մի հարցում:

Բայց բա ու որ նա «կաշետոնդ» ընդունի ու ապացուցի, որ հանիրավի մեղադրանք է, որ «պրեդյավադ» փուչիկ է, ստոր սուտ է, որ զազրախոսություն-զրպարտություն ես տարածել.
այդժամ ի՞նչ ես ասելու, կամ անելու…

Ո՞նց ես տակից դուրս գալու:
Մեղայականով ասելու ես՝ կներե՞ք, դեզինֆորմացիա էր, սխալ են զեկուցե՞լ:

Բա որ ինքն էլ իր հերթին պահանջի սուտ ու կեղծիք տարածելու համար հրաժարական տալ, տալու՞ ես…
Էլ չասեմ, թե մեկը ես ինչ կասեմ ու ինչ գնահատական կտամ քո մասով՝ քեզ, իր մասով՝ կաթողիկոսին, որն ապացուցի, որ նման բան չկա ու այդքանից հետո չպահանջի հրաժարականդ:
Իսկ առհասարակ՝ ուր քո արածները, ուր իր արածները:

Վերջինս հինգ հազար երեխու գլուխ չի կերել, հազարավորների ինվալիդ, տասնյակ հազարավորներին անտուն-անօթևան չի դարձրել, ճակատագրեր չի խեղել, Արցախը չի հանձնել, երկրի արտաքին պարտքը 13 միլիարդի չի հասցրել, քեզ նման ապապետական, ապազգային, անհայրենիք չէ:

Նրա արարքը (անգամ եթե ապացուցվի) մանրուք է, չարյաց փոքրագույնն է քո արածների համեմատ։
Գրիգոր Լուսավորիչն էլ որդի ուներ, որն էլ դարձավ հաջորդ կաթողիկոսը:
Բայց ժողովուրդն ըմբռնումով մոտեցավ, խնդիրներ չստեղծեց:

Եվ հետո.
Ենթադրենք կաթողիկոսն արհամարհում է պահանջդ, բան չի ասում, դու էլ փաստեր չունես, «պարաժ» ես անում, այդժամ ի՞նչ պետք է անես.
կաթողիկոսից ու ենթադրյալ զավակից թաքուն (որովհետև պարտադրանքով չես կարող ստիպել) մազ կամ արյուն ես վերցնելու, ԴՆԹ թեստ անե՞ս։

Հետո էլ անալիզի պատասխաններն ես
հրապարակելու՞:

Դու հասկանու՞մ ես, որ կինո ես բռնել…
Ախր, պարզից էլ պարզ է, որ ապացուցելու նպատակ էլ չունես, կարևորն այդ ինտրիգային թեզը շրջանառության մեջ դնելն ու դա սենսացիաների սիրահարների գլուխները մտցնելն է:

Առավել ևս, որ վերջին ստատուսումդ գրել ես.
«Պնդում եմ, որ Գարեգին Բ կաթողիկոսը խախտել է կուսակրոնության ուխտը եւ զավակ ունի: Թող Գարեգին Բ–ն ինձ դատի տա հայտարարված արժեքներին և Կաթողիկոսի կարգավիճակին իր համապատասխանելիությունը ապացուցելու համար»:

Այսինքն՝ փաստերը ներկայացնելու, անուն տալու փոխարեն զուտ պնդում ես կատարում, ու գնդակը նետում կաթողիկոսի դաշտը, թե բա՝ հարց ունենաս, դատի տուր ինձ…
Ախր շա՜տ հնարամիտն ես հա, չնայած որ՝ շուստրիությունդ «не прокатит»…
Հիմա ո՞նց ես ասածիդ տակից դուրս գալու:

Ասել ես՝ ապացուցիր…
Դու նաև անպատասխանատու-«աբիժնիկի» ու ստոր արարածի ևս մի «կլեյմո» ես կենսագրականումդ ավելացնում, առավոտ լուսով գրելով հետևյալը.
«Լեւոն Տեր-Պետրոսյանը Հայաստանի Հանրապետությունում ընտրությունների կեղծման պրակտիկայի հիմնադիրն է եւ նա իհարկե պիտի կանգնի իր նման ժողովրդատյաց կեղծարարի ու կեղծիքի կողքին»:

Ա՛յ մունդռիկ, բա որ նա կեղծիքի հիմնադիրն էր, 2008-ին ինչու՞ էիր կոկորդդ ճղելով՝ «Լևոն, Լևոն…» գոռում, կանգնում կողքին, ավելի ճիշտ՝ վազվզում, ցուցումները կատարում:
Ի՞նչ էիր անում դու ընտրակեղծարարի հետ:

7 տարի անց, տեսար նրան կաթողիկոսի մոտ ու նոր հիշեցի՞ր, որ նա ևս կեղծարար է:
Բա Քոչարյանին էիր տվել այդ կոչումը:

Ճակատագրի ինչպիսի հեգնանք.
հա՛մ գիտեր, որ ընտրությունների կեղծման հիմնադիրն է, հա՛մ էլ 2008-ին նրա կողքին կանգնած հեղաշրջման միջոցով ուզում էր նորից բերել իշխանության:

Բա նա քո քաղաքական կերպարի հիմնադիրն էլ էր, դու էլ ժողովրդի ասած՝ նրա «հոգեզավակը», ում շնորհիվ դու նկատվեցիր հանրության մեջ ու քաղաքական դաշտում:
Դու պարտական ես նրան:

Ու այդքանից հետո այս աստիճան էժան, անսկզբունք, երեսպաշտ, ապերախտ, ուրացող, անշնորհակա՞լ…
Այդ մարդը իր թերություններով հանդերձ՝ ՀՀ հիմնադիր այրերից է, ով պետություն է ստեղծել, պատերազմ հաղթանակել, իր հետ աշխարհի լիդերները հաշվի էին նստում, հարգում ու պատվում:

Բա դու ինչի՞ հիմնադիրն ես:
Դու քո ոչուփուչ կյանքով ի՞նչ ունես արած:

Դու՝ հող հանձնելու, պարտության, կորստի, արհավիրքների, ազգային նսեմացման, ստորացման, ազգային դիմագծի ու արժեհամակարգի խեղման, կոլաբորանտի, թշվառության, փնթիության, դիլետանտության հիմնադիր-սիմվոլն ես:

Ախր դու առաջին անգամ Ազգային ժողովի պատգամավոր ես ընտրվել Լևոն Տեր-Պետրոսյանի առաջնորդած դաշինքի համամասնական ցուցակով։

Փաստորեն խոստովանում ես, որ առաջին անգամ պատգամավոր ես դարձել կեղծիքով:
Դու հասկանու՞մ ես, որ սա հաղորդում է հանցագործության մասին, որ ստատուսով ինքդ քեզ ես ընտրակեղծարարության մեջ ներքաշում, վաղն էլ՝ պատասխանատավության ենթարկվելու:

Ինչ վերաբերում է եկեղեցուն.
հասկանում եմ, որ եկեղեցին պետք է միշտ իր բարձրության վրա լինի, որ ամեն տխմարի հիմար երևակայությանը, ցնորամիտ-ցնդաբանությանը տուրք չտա, չպատասխանի զազրախոսների զրպարտություններին, հերյուրանքներին, չտրվի սադրանքներին:

Հասկանալի է, որ զգուշավորություն ու հեռատեսություն, հավասարակշռված, սթափ ու ադեկվատ վարքագիծ եք դրսևորում, որ գիտակցում եք թե ինչի մեջ են ձեզ փորձում ներքաշել, որ նման պոլեմիկայի մեջ պետք չէ մտնել:
Ճիշտ եք անում:

Բայց երբ անձնականից զատ քո կառույցին ամենալկտի ձևով մեղադրում են՝ երկրի գլխավոր մանկապիղծները լինելու, կուսակրոն լինելով երեխաներ ունենալու ու բազմաթիվ այլ մեղքերի մեջ, ապա դու, առնվազն, պետք է քո ձեռքի տակ եղած բոլոր լծակներով մեկ անգամ հուժկու պատասխանես այդ մեղադրանքներին, մերկացնես ստերը, ոչ թե նման ծանր մեղադրանքները լսես, 3 ժամ խորհրդակցություն անես ու հետո անատամ տեքստ հրապարակես, որն էլ առիթ ու ալիբի տա կասկածանքի, որ ասվածները չեն հերքվում, հետևաբար՝ անհիմն չի ասվում:
Ինչևէ, որն ասեմ, որը թողնեմ…

Մեկն, ով Մայր բուհը՝ «փախստականների ճամբար» էր անվանում, որտեղ անգամ ուսումը չավարտեց, դիպլոմ չստացավ, բայց առանց բարձրագույն կրթության դիպլոմի դարձել է ՀՀ վարչապետ, առանց բանակում ծառայելու՝ գլխավոր գերագույն հրամանատար ու հիմա իր կիսագրագետ-թերուս հալով՝ «կրթությունը նորաձև է» արշավի շրջանակներում (ընդ որում պարզվում է, որ դա էլ իրականացվում պետբյուջեի հաշվին) պրոֆեսորադասախոսական անձնակազմին հոգեորսի նման լոլոներ է կարդում՝ մնում է նայես ու ապշես:
Մեկն, ով ասում է՝ «ես գիտեք՝ ինչ եմ հասկացել. հայրենիքից մի մաս կորցրել ենք, բայց ձեռք ենք բերել պետություն, որն ավելի անկախ է, ավելի ինքնիշխան է, ավելի ինքնուրույն է»:

Չի բացառվում, որ վաղն էլ կասի՝ Սյունիքն էլ տանք, էլ ավելի անկախ, էլ ավելի ինքնիշխան պետություն կունենանք, համ էլ՝ հագիստ կապրենք»…

Ու մեկը չկար ասեր՝ ի՞նչ ես բարբաջում, ա՛յ հողատու.
այն ժամանակ երբ Արցախ կար, Հայաստան կար պետություն չկա՞ր, հիմա նոր ունեցա՞նք, կամ՝ այն ժամանակ ազատ ու անկախ չէինք, այդ հիմա՞ ենք անկախ, ինքնիշխան…

Կամ որ՝ ավելի լավ չէ՞ր Արցախը մնար, զոհերը չլինեին, բայց քո սինլքոր տգետի պատկերացմամբ ու ապիկար անուղեղի գնահատմամբ թեկուզ այդքան անկախ, ինքնիշխան չլինեինք…
Ու այսքանը մարսվում է:

Այքանը լսելուց հետո անգամ՝ բրավո-բիս ծափերով ճամփու են դնում:
Դե, մի մասը տուն է պահում, մի մասը՝ մտքում քրֆում-անիծում, մի մասն էլ՝ տաֆտալոգիան ուշիուշով նայում, զոմբիացած զմայլվում:

Մեկը, ով Զորաց քարերին՝ «ռագատկի քար» էր անվանում, այսօր այնտեղ շրջայց է կատարում, «պարսատիկի քարերի» հետ ծանոթանում, լուրջ դեմք ընդունած, խոհեմ մտքեր արտահայտում:
Ու այս պոռոտապաթոսախոսը կաթողիկոսին ուլտիմատումի տեսքով հորդորում-պահանջում է շուտափույթ պատասխանել:

Ոնչ չասես՝ բա քո հարցով ումի՞ց պարզաբանում ուզենք….
հլը քո, արտամուսնական, ընտանեկան կարգավիճակդ նայի, զուգընկերուհուդ՝ առաջին տիկին կարգած անօրինական արարքդ նայի, պետբյուջեի հաշվին նրան ու երեխաներիդ հետդ աշխարհով մեկ ման տալդ նայի ու նոր սրանից-նրանից համարժեք պատասխան պահանջի:

Հլը քո միությունը, երեխաների հայրությունը պաշտոնապես ճանաչի, նոր ուրիշների անձնական դաշտ մտի, սիրածներին ու երեխաներին հաշվի:

Սաղմոսագետ ես գլխներիս դարձել, սաղմոսախեղդ ես անում.
ասում ես ամուսնացած չեմ և երեխաներ ունեմ, ավելին՝ հավատացյալ քրիստոնյա եմ ու Սաղմոս 139.8 ն ես մեջբերու՞մ…

Բացատրի՛, թե կողակիցդ ավելի քան 105 մլն դրամ եկամուտ, 3 մեքենա, 44 մլն վարկային պարտավորություն որտեղի՞ց է ձեռք բերել, որ
հիմա էլ հայտարարագրել է:

Պատկերացնում եմ՝ չհայտարարագրածի թվերը ուր են հասնում…

Պարզաբանի՛, թե ինչպե՞ս է այդ կինը դարձել միլիոնավոր դոլարների ու պետական միջոցների շահառու:
Դե հա, ըստ քո՝ «հարկային տեղափոխուկ-շուտասելուկի» ու «աղմկոտ հայտարարության»՝ բարձր աշխատավարձ են ստանում նրանք, ովքեր մրցունակ կրթություն են ստացել:

Դե դուք փայլուն կրթություն եք ստացել…
Բացի այդ, տիկինդ ինքն իր բերանով է ասում.
«եթե պետբյուջեից գողացված միջոցներ են, ավելի լավ, դա փոխանցում են, ծառայեցնում ենք պետությանը: Գումարի ծագումը անձնապես ինձ համար կապ չունի: Կարևորը մեզ են փոխանցում, մենք էլ օգտագործում ենք բարի նպատակներով»:

Սրանից էլ անկեղծ…
Ոնց հիմա չասես՝ հանրությանը հիմնական պրոբլեմներից շեղելու, ուղեղի լվացման ու ուղեղաշինության փոխարեն (չնայած, ավելի լավ է այսպիսի բաներով զբաղվի քան հող հաձնի) բոլորիս հուզող, բոլորիս վերաբերող «խաղաղության պայմանագրի» այդ 17 կետերը հրապարակի, տեսնենք՝ ի՞նչ եք պայմանավորվել Ալիևի հետ:

Տեսնենք հիմա ազգի գլխին ի՞նչ փորձանքներ եք բերելու:
Նոյեմբերի 9-ի կապիտուլյացիան էլ ես ժողովրդի թիկունքում ստորագրել:

Ոնց հիմա չասես՝ Հոկտեմբերի 27-ը, մարտի 1-ը, ԱՆԻՖի փողերի կորուստը բացահայտի:
Բա փարիսեցիության դրսևորումն ու երկակի ստանդարտները.
երբ տերտերորդուն ՀՀ բոլոր հնարավոր պաշտոններին էիք նշանակում, մինչև գեներալիսիմուսի «զվանի» էիք հասցնում, մերօրյա Չապաև ու Ժուկով էիք սարքում՝ էդ ոչինչ չէ՞…

Չգիտեի՞ք չէ, թե ում որդին է:
Ով լինելու «սպռավկեն» էն գլխից չէին ներկայացրել չէ՞…
Թե՞ ներկայացրել էին, ուղղակի թքած ես ունեցել:

Գուցե՞ հետո իմացար, որ սրբազանի որդի է, ազատեցիր, որ այսօր էլ ժողովրդի առաջ իբր բարեպաշտ խաղաս, պարզ ճակատ լինես ու այսօրվա պահանջը հիմնավորես…
թե բա կուսակրոնությունը, պղծությունը, ուխտը, եկեղեցին…

Բա որ թիմակից լպրծուն, սպասարկու, հետույքաբնակներն են գնահատականներ հնչեցնում:
Մի անոմալ ողորմելի, ով իր հոր մասին տեղեկություն չունի, հայրանուն չունի, ջարդած գդալի պես ընկել է մեյդան ու ասում.
«եկեղեցականները կարծես լավ չեն հասկանում ստեղծված իրավիճակը: Հանեք ձեր փիլոնները և գնացեք զբաղվեք ինչով ուզում եք»:

Ինչևէ, նայում ու այս ամենն ու ապշում:
Ապշում, թե ինչպես է շողոքորթելով շնորհավորում Ադրբեջանի Հանրապետությանը և Ադրբեջանի ժողովրդին «Կուրբան Բայրամի» կապակցությամբ։ Մաղթում երկու երկրներին և ժողովուրդներին խաղաղություն և բարգավաճում:

Նայում ես քծնանքը, կրավորական կեցվածքը, թե ինչպես է թշնամին ծաղրում, խինդուծիծաղի առարկա սարքում, թե՛ իրեն, թե՛ մեզ, ու հասկանում, որ սա տոտալ ողբերգություն է, խայտառակություն է, խարան է…
Որ այլևս հանդուրժել ու համակերպվել հնարավոր չէ:

Որ օր առաջ պետք է երկիրը սրան իր թիմակիցներով հանդերձ մաքրել, պետությունը խելքի բերել, հետո իրենցով զբաղվել:

Գիտակցողը գիտակցում է, չհասկացողի, ամորֆի ու ապատիկի համար այս ամենը մեկ է…
Ամեն դեպքում գիտակցողներն այդ ուղղությամբ իրենց գործը կանեն:
Այս իշխանությունները, ինչպես բոլոր իշխանությունները՝ հավերժ չեն:

Իսկ մինչ այդ խորհուրդ դեռևս վարչապետի աթոռը զբաղեցնողին.
թարգի՛ սաղմոսագրությունդ, ավելի լավ է հեծանիվ քշես ու պատրաստվես երկրորդ՝ «Ժողովրդի թարս չափալաղը» վերտառությամբ գրքիդ գրմանը:

Ամենից շատ դիտված

20:15 Հակափաստարկ. Արարատ Միրզոյանի ինքնախոստովանականը. ով է հանձնել Արցախը
22:00 Հատուկ կարծիք․ Ընդդիմադիրները ձախողելու են Փաշինյանի իմպիչմենտը
22:17 Երևանի կենտրոնում մի տղամարդ հետապնդում է, քաշքշում տարբեր կանանց և աղջիկների. փաստաբան
12:06 Ալեն, քեզ էլ կհիշեն որպես «գավնասերիալներում խաղացող մարմնավաճառ», մարդկանց վրա թքող, Արցախը թուրքին հանձնող հակահայ
20:08 Վերին Լարսում հազարավոր մարդատար ու բեռնատար մեքենաներ են կուտակվել
11:04 Նիկո՛լ Փաշինյան, 12300-ից միայն 300-ն է քո կողմնակիցը, այն էլ քեզ հետ եկած, մնացածը թքած ունեն
22:30 Կաթողիկոսը 10 հատ վարչապետ արժե. հարցում՝ Ալավերդիում
19:42 Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը կաջակցե՞ն «Պատիվ ունեմ»-ի թեկնածու Դավիթ Համբարձումյանին
10:12 Կոնֆլիկտ ավտոբուսում․ տարեց կինը վիճել է դեռահասի հետ
21:22 Թուրքիայում կողոպտում են զբոսաշրջիկներին․ նրանց քարտերից մոտ 30 միլիոն դոլար է անհետացել

Ձեզ գուցե հետաքրքրի