Ներքին 1 ժամ առաջ - 16:37 26-10-2026

Երևանում «Deepal»-ը վրաերթի է ենթարկել տատ ու թոռան, ապա բախվել «Mercedes»-ին, վերջինն էլ՝ «Nissan Tiida»-ին

Այսօր՝ հոկտեմբերի 26-ին, վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13:40-ի սահմաններում Երևանի բնակիչ 48-ամյան Գուրգեն Գ․-ն իր վարած «Deepal» մակնիշի ավտոմեքենայով Տիգրան Պետրոսյան փողոցում վրարեթի է ենթարկել ճանապարհը չթույլատրելի հատվածով անցնող 2 հետիոտնի, ապա բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Mercedes» մակնիշի ավտոմեքենային, վերջինն էլ առաջ ընթանալով բախվել է կայանված «Nissan Tiida»-ին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, և քաղաքացիների հետ, այնուհետև օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հետ, տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն

Վրաերթ-վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վրարեթի ենթարկվաժների և կայանված ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունը։ Քննիչի հանձնարարականով «Deepal»-ը տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածները տատ ու թոռ են։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: