Ներքին 53 րոպե առաջ - 16:32 26-10-2026

Հայ հասարակությունը պետք է ներողություն խնդրի ադրբեջանցիներից, որոնք 30 տարվա ընթացքում չեն կարողացել վերադառնալ իրենց «հարազատ բնօրրանները». Հաջիև

Հայ հասարակությունը պետք է ներողություն խնդրի ադրբեջանցիներից, որոնք 30 տարվա ընթացքում չեն կարողացել վերադառնալ իրենց «հարազատ բնօրրանները» (չակերտները՝ խմբ.):

Այս մասին ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը «Մշակույթի և մեդիայի հարցերով երկխոսության Բաքվի հարթակ»-ի շրջանակում կայացած «Խաղաղության լեզուն և պայքարը ապատեղեկատվության դեմ» հատուկ նիստի ընթացքում:

«Սակայն մենք մտադիր չենք ռևանշ վերցնել: Հավերժական խաղաղություն հաստատելու համար անհրաժեշտ է շարունակել քայլեր ձեռնարկել և նախաձեռնություններ հանդես բերել:

Հայ հասարակությունը պետք է ներողություն խնդրի ադրբեջանցիներից, որոնք 30 տարվա ընթացքում չեն կարողացել վերադառնալ իրենց «հարազատ բնօրրանները» (չակերտները՝ Tert.am-ի)»,- ասել է նախագահի օգնականը: