Ներքին 3 տարի առաջ - 22:09 20-03-2023

Այս իրավիճակը առավել ողբերգական է դառնում ուղիղ եթերում Հայաստանը ներկայացնող հորթի ներկայությամբ ու լռությամբ․ Աշոտյան

ԱԺ նախկին պատգամավոր նախկին պատգամավոր Արմեն Աշոտյանը ֆեյսբուքան իր էջում գրել է․ «Իրականում ի՞նչ ասաց այսօր Լավրովը։

Միրզոյան-Լավրով մամլո ասուլիսի այսօրվա բազմաթիվ ու բազմաշերտ խոսույթի մասին կարելի է երկար գրել։

Սակայն կցանկանամ ընդամենը մեկ ուղերձի մասին արտահայտվել։

Ռուսաստանի ԱԳ նախարարն այսօր, ֆիքսելով, որ Հայաստանի գործող իշխանություններն են իրավիճակն հասցրել այս հանգրվանի (Ալմաթայի հռչակագիր եւ այլն) , փաստացի արձանագրեց, որ Արցախի հարցի հետաձգման ռուսական առաջարկը չի քննարկվում, դրա փոխարեն առաջին անգամ Ռուսաստանը կողմ արտահայտվեց Բաքու-Ստեփանակերտ բանակցությունների առկա որոգայթի օգտին։

А нам больше всех надо? - ռուսական լոգիկան ռացիոնալ է, բայց ոչ ընկալելի։ Առնվազն ՌԴ ԱԳ նախարարի բերված օրինակների զավեշտալի լինելը չէր կարող չգիտակցվեր Լավրովի նման գործչի կողմից։

Քանզի թե Դոնեցկ-Լուգանսկի օրինակները (դրանք չկատարվեցին եւ բերեցին ընթացող պատերազմի, իսկ ինքնորոշման իրավունքի թեզը դարձել է ուկրաինական պատերազմի համար ռուսական կողմի հիմնական փաստարկը), թե Կոսովոյի օրինակը (այս հարցի շուրջ ընթացող բանակցությունները նախեւառաջ Կոսովոյի անկախության ճանաչման, հետի նոր՝ սերբական փոքրամասնության իրավունքների պաշտպանիւթյան մասին են) բացարձակ կապ չունեն Արցախյան իրականության հետ։

Եւ այս իրավիճակը առավել ողբերգական է դառնում ուղիղ եթերում Հայաստանը ներկայացնող հորթի ներկայությամբ ու լռությամբ»։

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում

Ձեզ գուցե հետաքրքրի