Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 18:29 20-03-2023

Այդ բեմադրություններն ընդունեք որպես «կարկանդակ շոուի» շարունակություն․ հոգեբան

«Դա ընդամենը բեմադրված ներկայացում է, որի մեջ որևէ պատճառ փնտրել պետք չէ»։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին հոգեբան Մադաթյանը՝ անդրադառնալով նախօրեին հրապարակված տեսանյութին, որտեղ պատերազմի ժամանակ զոհվածի ընտանիքի անդամները մեծ ծաղկեփնջով դիմավորում են ՀՀ կառավարության ղեկավարի կին Աննա Հակոբյանին ու նրա դստերն ու շնորհավորում կանանց մեկամսյակի կապակցությամբ։

«Եկեք հասկանանք, որ ընդհանրապես, կամայական կոնտեքստում կլինեն մարդիկ, որոնք հաճույքով Աննա Հակոբյանին էլ կդիմավորեն, մյուսներին էլ կդիմավորեն, մյուսներին էլ։ Չգիտեմ, մի երկու կոպեկ գումարի համար, մի անգամ հեռուստացույցով երևալու համար, մի քիչ, չգիտեմ՝ ինչ լինելու համար։ Եթե մենք պետք է քննարկենք ամեն նման միջադեպ ու նախադեպ, ապա մեզ համար շատ դժվար է լինելու։ Որովհետև, կարծում եմ, որ սա ուղղակի ներկայացում է եղել, որը պատրաստված է եղել, ու այդ պատրաստված ներկայացումը ներկայացրել են ժողովրդին։ Ես էլ, Դուք էլ ճանաչում ենք բազմաթիվ ազատամարտիկների ու զոհվաների ծնողների, որոնք ոչ միայն ծաղիկ, այլև շատ ավելի անվայել ձևով են ընդունում Աննա Հակոբյանին»,- ասաց նա։

Հոգեբանն այս իրադարձությունը համարում է ՀՀ իշխանական ընտանիքի անդամների նախկին հրապարակումների շարունակություն։

«Դա ընդունեք որպես «կարկանդակ շոուի» շարունակություն։ Երբ ես մենակ նստած է կամ մենակ քայլում էի Գյուրիի փողոցներում և այլն, և այլն․․․ ահա այս ախմախ բաների շարունակությունն ու շոուն է, որը երևի թե որոշ մարդկանց վրա ինչ-որ ազդեցություն ունենում է, բայց երևի թե ո՛չ իմ և Ձեր»,- ասաց նա։

Հոգեբանն անդրադարձավ նաև որդեկորույս ծնողի կողմից այդ վարքագծի դրսևորման խորքային՝ հոգեբանական պատճառներին։

«Իսկ Դուք համոզվա՞ծ եք, որ բոլոր ծնողները գիտակցում են, որ իրենք ծնող են։ Դուք համոզվա՞ծ եք, որ բոլորն իրավունք ունեն երեխա ունենալու, կամ երեխային նույն կերպ են վերաբերվում, ինչպես Դուք եք վերաբերվում։ Դե, բնականաբար, պետք է լինեն նաև տարբեր արտահայտումներ։ Եթե այս երկրում կան մանկապիղծներ, չէ՞ որ մենք ունենք նրանց Հայաստանում, աշխարհում կան անառակներ, կան տարբեր մարդիկ, ապա ինչո՞ւ եք զարմանում, որ նման արտահայտում էլ կա։ Ես չեմ զարմանում»,- ասաց նա։

Այսպիսի ընտանիքներին իրենց շահերի համար օգտագործելու՝ իշխանական ընտանիքի այս գործելաոճին անդրադառնալով՝ հոգեբանն ասաց, որ նրանց վերաբերյալ գնահատականը տվել է դեռևս 2018 թվականին։

«Իմ կողմից դեռևս այդ ժամանակ ասվել է, որ իշխանությունն անբարոյական է։ Այնպես որ զարմանալու բան չեմ տեսնում, որովհետև նման անբարոյական արտահայտումներ, որոնք, իմ կարծիքով, այսօր արվում են, չեն դադարելու։ Դրա վրա զարմանալ բոլորովին պետք չէ։ Անպայման կգտնվեն մի երկու մանկապիղծներ, որոնք ծափ կտան Աննա Հակոբյանին»,- ասաց նա։