Մշակույթ 3 տարի առաջ - 22:26 15-03-2023

Կախվածություն ունեցող գրողները

Շատ գրողներ դիմում էին թմրանյութի օգնությանը՝ իրականությունից փախչելու կամ ներշնչանքի համար։ Ստորև ներկայացնում ենք նման կախվածություն ունեցող մի քանի հայտնի հեղինակների և նրանց պատմությունները:

Սթիվեն Քինգը ժամանակակից գրականության սարսափ, ֆանտաստիկ ու գիտաֆանտաստիկ ժանրերի լավագույն գրողներից է։ 1980-ականներն անցկացրել է գարեջրի շշերի, ծխախոտի մնացորդների, կոկաինի և մարիխուանայի մշուշի մեջ: Երկարատև բուժումից հետո ի վերջո հրաժարվել է թմրամիջոցներից։

Ժան-Պոլ Սարտրը 20-րդ դարի ֆրանսիական փիլիսոփայության և մարքսիզմի առաջատար դեմքն էր: Սակայն, ցավոք, կախվածություն ուներ ամֆետամինից։ Նա չարաշահում էր նաև ալկոհոլը, ծխախոտը, ասպիրինը, բարբիթուրատները և կոֆեինը, որպեսզի կարողանա հաղթահարել իր աշխատանքային ծանր գրաֆիկը։

Օլդոս Հաքսլիի «Չքնաղ նոր աշխարհ» հակաուտոպիական վեպի հեղինակն է։ Այս գրական հանճարը մեծ քանակությամբ մեսկալին է օգտագործել։ Սա հոգեմետ դեղ է, որն ունի հալյուցինոգեն ազդեցություն։ Օգտագործել է նաև այլ բյուրեղային միացություններև սնկեր։



Ռոբերտ Լուիս Սթիվենսոնը, թեև ավելի հայտնի է որպես «Գանձերի կղզի» վեպի հեղինակ, իր «Բժիշկ Ջեքիլի և պարոն Հայդի տարօրինակ պատմությունը» վիպակը գրել է կոկաինի ազդեցության տակ՝ 6 օրում 60․000 բառ։ Շատերը չգիտեն, որ այս վիպակում հիշատակվող սպիտակ փոշի նյութը շատ բնական դեղամիջոց էր Սթիվենսոնի համար:

Ջեք Քերուակը բիթ սերնդի նշանավոր ներկայացուցիչներից մեկն է: Քերուակի «Ճանապարհին» վեպը հաճախ նկարագրվում է որպես Երկրորդ համաշխարհային պատերազմի բիթ սերնդին ներկայացնող գործ, սակայն քչերը գիտեն, որ այս վեպը մասամբ ինքնակենսագրական վեպ է, իսկ բենզեդրինը, ինչ խոսք, ուժեղ ներգործություն ունի:

Էդգար Ալան Պոն՝ ամերիկացի լավագույն գրողներից մեկը, տառապում էր էպիզոդիկ վարքագծի խանգարումից, որը մասամբ առաջացել էր ալկոհոլի և ափիոնային նյութերի օգտագործումից:

Նոբելյան մրցանակի դափնեկիր Ուիլյամ Ֆոլքները խմել է առօրյայից խուսափելու համար, բայց ոչ երբեք գրելու։ Մի առիթով նա ասել է․ «Չկա վատ վիսկի: Որոշ վիսկիներ պարզապես ավելի լավն են, քան մյուսները»:

Ֆրենսիս Սքոթ Ֆիջերալդը հայտնի է ոչ միայն «Մեծն Գեթսբի» վեպի համար, այլև իր հարբեցողությամբ, որի պատճառով նրա առողջական վիճակը գնալով վատանում էր: Նա մահացավ 44 տարեկան հասակում: «Նախ դու խմում ես, հետո խմիչքն է խմում, և վերջում խմիչքը տանում է քեզ»:



Էռնեստ Հեմինգուեյը հայտնի էր իր տարօրինակություններով և վատ սովորություններով։ Դրանց թվում էր նաև ալկոհոլիզմը։ Նա շատ էր խմում և հաճախ շեշտում էր՝ «Մարդը գոյություն չունի, քանի դեռ հարբած չէ»:

Սուրբծննդյան մասին բոլոր ժամանակների ամենահայտնի վեպի գրող Չարլզ Դիքենսը ոչ այնքան ուտելիքի սիրահար էր, որքան ափիոնի: Նրա մեկ այլ տարօրինակ սովորությունն էր դիահերձարան այցելել և օրերով մնալ այնտեղ:

Եղիշե Չարենցը հանգամանքների բերումով ևս կախվածության մեջ հայտնվեց։ Սկզբում ստիպված, իսկ հետո արդես սեփական կամքով նա օգտագործում էր մորֆի։

Արմինե Մուրադյան

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
15:10 Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են զոհված զինծառայողների մարմինները
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին