Մշակույթ 3 տարի առաջ - 17:13 24-02-2023

Երկրորդ աշխարհամարտին մասնակցած գրողները

Գյունթեր Գրաս։ Գաղտնիք չէ, որ Գյունթեր Գրասը մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին։ Միշտ նշվում էր, որ նա ծառայել է ՀՕՊ-ում, բայց վերջերս հարցազրույցներից մեկում գրողը անակնկալ խոստովանեց, որ եղել է Վաֆեն էսէսի անդամ։ Այս բացահայտումը միանշանակ չընդունվեց, քանի որ էսէսականների զորամիավորումն ի սկզբանե զինված ուժերի մաս չի եղել, այլ նացիստական կուսակցության միավոր և աչքի է ընկել իր ծայրահեղ դաժանությամբ:

Գրողը մասնակցել է մի շարք մարտերի և 1945թ-ի ապրիլի 20-ին վիրավորվելուց հետո գերեվարվել ամերիկացիների կողմից՝ հայտնվելով ռազմական բանտում։ Ազատվել է 1946-ի ապրիլին։

Գրել սկսել է 1950-ականներից։ Գրասի ստեղծագործության հիմնական թեման Երկրորդ համաշխարհային պատերազմն է և դրա ազդեցությունը Գերմանիայի և գերմանացի ժողովրդի վրա, ներառյալ նացիստական ռեժիմի հիմքում ընկած գաղափարական դատողության քննադատումը:



Կուրթ Վոնեգութ։ 1943-ի հունվարին Վոնեգութը զորակոչվել է բանակ: 106-րդ հետևակային գումարտակի հետ մասնակցել է Պայթյունի ճակատամարտին, իսկ 1944-ին գերեվարվել ու տեղափոխվել Դրեզդեն։ Սրանք անջնջելի հետք են թողել նրա ստեղծագործական կյանքի վրա և լավագույնս արտահայտվել «Սպանդանոց համար հինգ» վեպում ու մի շարք այլ ստեղծագործություններում:



Ջերոմ Դեյվիդ Սելինջեր։ Սելինջերը բանակ զորակոչվել է 1942 թ.-ին, զբաղվել է ռազմագերիների հարցաքննությամբ: Մասնակցել է նաև Պայթյունի ճակատամարտին։ Նա կիսով չափ հրեա է, կիսով չափ իռլանդացի, գուցե հենց այդ պատճառով պատերազմը նրա վրա շատ մեծ հետք է թողել և հետտրավմատիկ սթրեսի պատճառով կարճ ժամանակով հոսպիտալացվել է։

Նա առաջիններից էր, որ մտավ Գերմանիայի Դախաուի նոր ազատագրված համակենտրոնացման ճամբար՝ անձամբ ականատես լինելով Հոլոքոստի սարսափներին:


Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից է եղել նաև անգլիացի մանկագիր Ռոալդ Դալը՝ ծառայելով թագավորական օդուժում (RAF): Նա դարձել է կործանիչի օդաչու, ապա հետախույզ՝ հասնելով գնդի հրամանատարի պաշտոնակատարի կոչմանը։
Հայ գրողները 2-րդ համաշխարհայինում

Վահագն Դավթյան։ 1940-1942թթ․ Դավթյանը մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին: Սմոլենսկում հայտնվել է շրջափակման մեջ և հրաշքով փրկվել։ Երկու անգամ վիրավորվել է: Առաջին անգամ թեթև, իսկ երկրորդ անգամ արկի պայթյունից ծնկի վնասվածք է ստացել: Տեղափոխվել է Մագնիտագորսկ՝ զինվորական հոսպիտալ: Վեց ամիս բուժվելուց հետո, վերքն այդպես էլ չի լավացել և ուղարկել են տուն։ 1942-ին հասել է Երևան։ Դավթյանի համար պատերազմը այլևս անցյալ էր։
Պարգևատրվել է «Հայրենական պատերազմի երկրորդ աստիճանի» շքանշանով։

Համո Սահյան։ 1941-45թթ.-ին մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ Ռազմաճակատում գրել է «Նաիրյան դալար բարդի» բանաստեղծությունը, որը շատ սիրվել է իր ժամանակակիցների կողմից։ Սահյանը եղել է Կասպիական նավատորմի 2-րդ կարգի նավաստի։



Բաղիշ Հովսեփյան։ 1940-1943թթ․ ծառայել է խորհրդային բանակում, մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ Նա այն եզակի հայ գրողներից է, որ իր ստեղծագործություններում ոչ թե փառաբանում է պատերազմն ու հերոս լինելու փառքը, այլ ներկայացնում է մարդուն իր անկեղծ ապրումներով ու ողջ մնալու անասելի երազանքով։ Նրա լավագույն երկու վեպերն են «Սերմնացանները չվերադարձան», «Դու հասկացա՞ր ինձ»։

Արմինե Մուրադյան

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան