Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 17:21 14-03-2023

Լևոն Տեր-Պետրոսյանից մինչև Նիկոլ Փաշինյան մեղավոր են․ դիպուկահար Արփին մանրամասնում է

Ժողովրդական տնտեսության երկրորդ կուրսի ուսանողուհի Արփի Հարությունյանը 1992 թվականին որոշում կայացրեց և միացավ Սյունիքի աշխարհազորին։

Ծնունդով Գորիսից էր և ասում է, որ իր մեջ սյունեցու հայրենապահ գենը խոսեց։ «Գնացինք Լաչին։ Սյունիքի աշխարհազորը ստեղծվեց ԱԻՄ-ի ջանքերով, այդ ժամանակ մենք պետք է պաշտպանեինք Բերձորի տարածքը, հետագայում արդեն նաև բնակեցնելու խնդիրը կար»,- Oragir․News-ի հետ զրույցում ասաց Արփի Հարությունյանը։

Նշում է՝ պատերազմ գնաց, քանի որ լավ տիրապետում էր զենքին, դիպուկահար էր։

«Ամենափոքր դիպուկահարն էի։ Ես երեսուն տարուց ավել է պատերազմի ավարտ չեմ տեսնում։ 1994 թվականին իբր խաղաղություն կնքվեց, իբր հրադադար էր ու մենք պետք է հանգիստ ապրեինք, բայց չէ, նման բան չկա։ Իմ երեխաներին մեծացնելուց միշտ վախ եմ ապրել, որ պատերազմը կսկսի ու ցավոք այդ օրը եկավ։ Պատերազմից հնարավոր չէ խուսափել։ Այն ժամանակ մենք պարտության պատրաստ չենք եղել։ Ես հաղթելու էի գնացել»,- ասում է։

Արփի Հարությունյանը մեղադրում է իշխանությանը․ «30 տարի հարցին լուծում չտրվեց, որի համար բոլորն են մեղավոր։ Սկսած Լևոն Տեր-Պետրոսյանից մինչև Նիկոլ Փաշինյան»։

Արփի Հարությունյանը պատրաստ է նորից պատերազմ գնալ, բայց նկատում է՝ ամեն բան կախված է իշխանությունից։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
11:58 Վայոց ձորի մարզում 3 ամսական երեխա է մահացել
12:33 Աբովյանում հայտնի «Բենզինների խաչմերուկում» տեղի ունեցած վիճաբանության արդյունքում կա վիրավոր. որոնվում են 2 կասկածյալ անչափահաս տղաները
18:34 Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց