Արտաքին 1 տարի առաջ - 21:53 19-03-2025

Թուրքիան Վրաստանին է փոխանցել տարբեր զենքեր, այդ թվում՝ դիպուկահար հրացաններ

Վրաստանի կառավարության և Թուրքիայի Հանրապետության կառավարության միջև ռազմաֆինանսական համագործակցության մասին» համաձայնագի շրջանակներում թուրքական կողմը Վրաստանի զինված ուժերին է փոխանցել տարբեր զենքեր, այդ թվում՝ KNT-76 և MPT- 55/K տեսակի դիպուկահար հրացաններ։ Հայտնում է ermenihaber.am-ը:

Ըստ Վրաստանի զինուժի՝ Թուրքիայի հատուկ նշանակության զորքերի հրամանատարությունը Վրաստանի համապատասխան ստորաբաժանումների հրամանատարությանն է ներկայացրել դիպուկահար հրացանները, ծանոթացրել դրանց տեխնիկա-տակտիկական տվյալներին, այնուհետև հետո հրացանները փորձարկվել են հրաձգարանում։

Միջոցառմանը մասնակցել են Վրաստանի պաշտպանության ուժերի փոխհրամանատար Զազա Չխաիձեն, հատուկ գործողությունների ուժերի հրամանատար, գնդապետ Թեյմուրազ Կղլատեիշվիլին, Վրաստանում Թուրքիայի դեսպան Ալի Քաան Օրբայը ու ռազմական կցորդ, գնդապետ Իլհան Օքթենդուրալը։

Ամենից շատ դիտված

09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
18:14 Իսպանիա հասած հայկական ծիրանի ամբողջ խմբաքանակը փչացել է. պիտանի չէ իրացման
16:22 Շուտով ամուսնանում եմ. սննդաբան Լիլիթ Բասյանի ցնցող հայտարարությունն ու սիրելիի հետ նոր նկարը
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը
13:40 Երևանում մարտաֆիլմ հիշեցնող զինված «ռազբորկան» տեսանկարահանվել է. պարզվել է՝ 2 մարտական նռնակներից մեկն է պայթել
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
09:31 Իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից. ԱՄՆ-ն նոր հզոր հարվածներ է հասցրել Իրանին
16:49 Ուկրաինական խոշորագույն լոգիստիկ կենտրոններից մեկն ամբողջությամբ այրվել է ռուսական հարձակման հետևանքով
19:36 Թրամփը կոչ է արել Իրանը ներառել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագծում
13:32 Փաշինյանը պատարագի է մասնակցել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում