Մամուլ 3 տարի առաջ - 08:24 14-03-2023

Ի՞նչ նպատակ ուներ ակցիան, և ի՞նչ կարծիք է ձևավորվել ռուսների շրջանում․ Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Մարտի 7-ին մի փոքր խումբ արցախցիներ բողոքի ակցիա էին իրականացնում Արցախի Իվանյան գյուղում գտնվող ռուս խաղաղապահների կենտրոնական տեղակայման վայրի գլխավոր մուտքի մոտ։ Այս ակցիան տարբեր մեկնաբանություններ ստացավ։ Մի մասը դա գնահատեց որպես հուսահատ քայլ, իսկ ոմանց համար ակցիան ակնհայտ հակառուսական «գունավորում» էր ստացել, չնայած ակցիայի մասնակիցները պնդում էին, որ այդ ամենն իրականացվում է բացառապես շրջափակումից դուրս գալու նպատակով։ Հետաքրքիր է, որ, չգիտես ինչով պայմանավորված, հանկարծ այնտեղ է հայտնվել նաև գործող պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։

«Փաստ» թերթի տեղեկություններով, արցախցիների շրջանում տպավորություն է ստեղծվել, որ տեղի ունեցած ակցիան, մեղմ ասած, առանց նրա գիտության չի եղել, իսկ վերջնանպատակն էլ հենց Ներսիսյանի հայտնվելը և հարցին «իտոգ» տալն է եղել։ Թերթի արցախյան աղբյուրի փոխանցմամբ, այս ամենը հստակ ֆիքսվել է ռուսների կողմից, ավելին, նրանք բավական կոշտ զրույց են ունեցել Արցախի իշխանությունների հետ։ Մասնավորապես, ռուսական կողմի համար անհասկանալի է, թե ինչու է նման ակցիա իրականացվում (թեկուզ և փոքրաքանակ), առավել ևս, ինչու է ցուցարարներին միանում պետնախարարը։

Ինչպես մեզ փոխանցեց մեր աղբյուրը, Ներսիսյանը փորձել է արդարանալ, որ ոչ թե ցուցարարներին է միացել, այլ ուղղակի փորձել է իրավիճակը տեղում հասկանալ, բայց հաշվի առնելով, որ ռուսական կողմը տեղյակ է նրա և ցուցարարների հետ եղած որոշակի կապերի մասին, նրանց մոտ կարծիք է ձևավորվել, թե պետնախարարը մասնակցում է հակառուսական ակցիային։ Թերթի տեղեկություններով, Արցախում տեղի ունեցածի հետ կապված լուրջ քննարկումներ են տեղի ունեցել, ինչից հետո Արայիկ Հարությունյանը Ներսիսյանին հորդորել է այլևս չդիմել նման քայլերի»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ